«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
25
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Պատերազմ Արցախում
«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում

««Իմ քայլը» հասկանում է, որ սա վերջին քաղաքային իշխանությունն է, որտեղ իրենք ներկայացված կլինեն». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու երեկվա նիստը թեժ էր: Կրքերը հատկապես բորբոքվեցին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի և նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի  չորս ամիս առաջ ներկայացրած, բայց միայն երեկ ավագանու նիստի օրակարգ մտած նախագծի քննարկման ժամանակ: Ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն առաջարկում էին Երևանի ավագանու անունից հրաժարականի պահանջով ուղերձ հղել Նիկոլ Փաշինյանին և իր Կառավարությանը: Ավագանին, իհարկե, դեմ քվեարկեց: Ներկա 36 անդամներից միայն 5-ն էին կողմ քվեարկել, 28-ը դեմ էին, ձեռնպահ քվեարկողներ չկային, ստացվում է, որ 3 հոգի պարզապես քվեարկությանը չի մասնակցել: 168.am Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց, թե ակնկալո՞ւմ էր նման թեժ քննարկում, որը վերածվեց անգամ փոխադարձ վիրավորանքների և քաշքշուկի:

«Բնականաբար, նման երևույթներն անցանկալի են, և չէի ակնկալում, բայց դա ուղիղ արտացոլումն է այն իրավիճակի, որն իշխանությունը ստեղծել է երկրի ներսում, և եթե ավագանու անդամները դժվարանում են զսպվածություն ցուցաբերել, ապա առավել ևս քաղաքացիներն իրենց շփումներում ու քննարկումներում կարող են ավելի պակաս զսպված լինել: Դա գալիս է ուղիղ ապացուցելու այն, ինչ որ երեկ չէ առաջին օրն Առաջին նախագահը հայտարարեց, այն մասով, որ ցանկացած ուղղություն, որով քաղաքական հանգուցալուծումները կգնան, առանց Փաշինյանի հրաժարականի և, գուցե թե, երկրից միառժամանակ հեռանալու, չեն կարող իրավիճակի հանգուցալուծում դառնալ, քանի որ հղի են բախումներով»,- ասաց Խաժակյանը:

«Լույս» խմբակցության ղեկավարի ելույթից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամ, որոնք  ավելի քան 2 տարիների ընթացքում կա՛մ առհասարակ չէին մոտեցել ամբիոնին, կա՛մ դա արել էին մեկ-երկու անգամ, և որոնց անուն-ազգանուններն անգամ իրենց գործընկերներն էին դժվարությամբ մտաբերում, իրենց պարտքը համարեցին հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել մոտ 3 տարի առաջ,  ինչպիսի հանրային վստահություն էին վայելում իրենք, խորհուրդ տվեցին, թե ինչի  համար է պետք ծառայեցնել ավագանու մանդատը, նրանցից մեկն անգամ տրամաբանությունից զուրկ համարեց երկիրը պարտության տարած, նոյեմբերի 9-ին թաքուն կապիտուլյացիոն ակտ ստորագրած վարչապետի և նրա կառավարության հրաժարականի պահանջով նախագիծը:

«Ենթադրում եմ, որ ԱԺ-ից կամ Կառավարությունից ինչ-որ մեկը տեքստային տարբերակով տվել էր այդ գրածը, և նրանք ընթերցում էին, խոսում էին ինչ-որ բաների մասին, որոնցից պարզապես տեղյակ չեն, թերևս, յուրաքանչյուրն այս իրավիճակում իր ճանապարհն է փորձում գտնել՝ ներկայանալու Կառավարությանը, իշխանություններին, քանի որ բազմաթիվ թափուր պաշտոններ են գոյացել այն բանից հետո, երբ մարդիկ հրաժարվում են աշխատել Փաշինյանի հետ, և գուցե իրենք, այդ պաշտոններից որևէ մեկը պատկերացնելով, որոշել են պաշտպանել Փաշինյանին: Քաղաքական բովանդակությամբ այդպիսի ելույթներ մենք ունեցել ենք նաև 4 ամիս առաջ՝ կապիտուլյացիայից անմիջապես հետո, և նրանցից որևէ մեկը չէր համարձակվում այդ ժամանակ անգամ շատ թեթև, մեղմ պատասխանով ելույթ ունենալ»,- ասաց Խաժակյանը:

Գործընկերների նախագծին դեմ քվեարկեց նաև «Լույս» խմբակցության 3-րդ անդամը՝ Անի Խաչատրյանը, նա էլ «Հանրապետություն» կուսակցությունից է: Ավելին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանի ելույթի ժամանակ, երբ վերջինը հռետորական հարց էր հնչեցնում, թե ինչո՞ւ են պաշտպանում Փաշինյանին, տեղից արձագանքեց, թե պաշտպանելու տեղ չունի 17 կուսակցությունների՝ վարչապետի թեկնածուն: Խաժակյանն ասաց, որ իրենց համար անակնկալ չէր Խաչատրյանի քվեարկությունը, քանի որ սա առաջին անգամը չէ, որ իրենց կարծիքները չեն համընկնում:

«Ակնկալելի էր, ես գիտեմ «Հանրապետություն» կուսակցության դիրքորոշումը, Արամ Զավենի Սարգսյանի դիրքորոշումը, մոտեցումները, վերջինիս նաև տեսել էինք մարտի 1-ի՝ Փաշինյանի քարոզչական հանրահավաքին, ուստի դա ինձ համար կանխատեսելի էր, «Լույս»-ն էլ որպես դաշինք՝ գոյություն չունի, կա ընդամենը խմբակցություն, տեսանելի է, որ իմ և գործընկերոջս՝ Թեհմինա Վարդանյանի տեսակետները 180 աստիճանով տարբերվում են տիկին Խաչատրյանի տեսակետներից: Բացի նրանից, ինչ Դուք մեջբերեցիք, այդ թեմայի հետ կապված, տիկին Խաչատրյանը նաև կատարողականին կողմ քվեարկեց, դա ևս աննախադեպ էր, մենք կատարողականներին, ընդ որում, ավելի լավ կատարողականների, քան սա էր, միշտ դեմ ենք քվեարկել, և ինձ համար իր հայացքների այդ մասով փոփոխությունը զարմանալի է, բայց իր գործն է, իր որոշելիքն է»,- ասաց Խաժակյանը:

Երեկ Երևանի ավագանին հաստատեց «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը»: Սա՝ այն դեպքում, երբ այն «աննախադեպ» թերակատարված էր, օրինակ՝ բյուջեի ծախսային մասը կատարվել է ընդամենը 63.5 տոկոսով: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը, իշխող ուժի մյուս ներկայացուցիչներն ամեն ինչ «արդարացրին»  կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված իրավիճակով: Արդյոք ամեն ինչ կարելի՞ է բացատրել այս երկու հանգամանքով:

«Բնականաբար, ոչ: Ես համեմատականներ բերեցի Հայաստանի մյուս երկու խոշորագույն քաղաքների հետ, համեմատեցի Քաղաքապետարանի արած աշխատանքն առանձին վարչական շրջանների հետ, և տեսնում ենք, որ Մարությանի վերահսկողության տակ եղած ոլորտներն են ձախողել, նա պարզապես ձախողակ կառավարիչ է, և այն, որ «Իմ քայլը» այդպես կառչած է Մարությանից, խոսում է միայն մեկ բանի մասին՝ իրենք հասկանում են, որ սա վերջին քաղաքային իշխանությունն է, որտեղ իրենք ներկայացված կլինեն, դրա համար փորձում են այդ հնարավորությունը մաքսիմալ իրենց ձեռքում պահել»,- ասաց Խաժակյանը:

Մեր հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞վ էր պայմանավորված Հայկ Մարությանի այդքան «մեղմ» կեցվածքը նիստի ընթացքում, քանի որ մյուս նիստերին նա չէր խորշում կոշտ պատասխանել ընդդիմադիրների ելույթներին, Խաժակյանն արձագանքեց.

«Իր թիկունքը խարխուլ է, վարչապետի աջակցությունն այլևս չունի, առճակատման մեջ է, դրա համար էլ այդպիսի իրավիճակ է»:

Քաղաքային իշխանության երեկվա նիստում ավագանու որոշմամբ փոփոխություն տեղի ունեցավ նաև Քաղաքապետարանի հաստիքացուցակում: Որոշման կետերից մեկով վերականգնվեցին Ֆինանսական վարչության պետի 2 տեղակալների՝ շուրջ 1.5 տարի առաջ կրճատված հաստիքները: Ավագանու ընդդիմադիր անդամները դեռ այն ժամանակ պնդում էին, որ հաստիքները կրճատվում են կոնկրետ մարդու աշխատանքից հեռացնելու համար:

«Քաղաքական նպատակներով պետի տեղակալների հաստիքները վերացրել էին, իսկ հիմա էլ քաղաքական նպատակով հանեցին Արտաքին կապերի վարչության պետի տեղակալի հաստիքը: Այն փոփոխությունը, որ պետք էր վերականգնել Ֆինանսական վարչության պետի 2 տեղակալների հաստիքները, միանշանակ ճիշտ էր, որովհետև պետք չէր այն հանել, բայց հիմա նույն բանն արեցին Արտաքին կապերի վարչության պետի տեղակալի հաստիքի հետ կապված, որը սխալ է ու միանշանակորեն քաղաքական մոտիվացիա ունի, քանի որ տվյալ անձն այլ քաղաքական հայացքների մարդ է»,- ասաց Խաժակյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>