Ալիևի անվան խաղաղությունը` Փաշինյանի անվան պատերազմն է (տեսանյութ) Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց Միքայելյա՛ն Սասուն, զգո՛ւյշ եղիր՝ ԵԿՄ-ն չփակի, քեզ էլ չդատի
23
Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Ավանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Աբովյան քաղաքում «Kia»-ն արմատից կոտրել է ծառն ու կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր. մահացածը ՊՆ զինծառայող էր Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սեմյոն Դանիլյանցը, սպորտային զույգ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է հրշեջ մեքենային, կան տուժածներ Lայնածավալ պատերազմի զոհ դարձած արցախցիների բռնագաղթը ներիշխանական հարթությամբ հրամցվում է իբրև իրենց մշտական բնակության վայրն ինքնակամ թողնել՝ «փախուստ». Դանիելյան Ավանում կրկին կոյուղատար համակարգի խափանում, կրկին հակասանիտարական վիճակ (տեսանյութ) Նոր-Արեշ 15 փողոցի 5-րդ շենքի կոյուղագիծը վթարված է (տեսանյութ) Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ Փաստաբան Հարություն Հարությունյանը դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական Շարուրի 24/3 շենքում անձրևը լցվում է մարդկանց տներ (տեսանյութ) Ալիևի անվան խաղաղությունը` Փաշինյանի անվան պատերազմն է (տեսանյութ) Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Ուզում եմ այս կինն իմանա, որ իր կողքին եմ, ես եւ շատերս. Լեւոն Քոչարյանը՝ արցախցի կնոջը Այս գարնան հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի հեռանկարը Մայր Աթոռից Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը մասնակցում են Ռումինիայի և Վիրահայոց թեմերի առաջնորդները Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Իրանը հայտնել է թշնամական հերթական կործանիչը խոցելու մասին Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց Միքայել Սրբազանն այսօր առաջին անգամ պատարագի է մասնակցել Յոթ Վերքում «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- Փաշինյանը հարձակվեց արցախցի կնոջ՝ զոհվածի դստեր վրա և սկսեց գոռգոռալ Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է Մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի․ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Միքայելյա՛ն Սասուն, զգո՛ւյշ եղիր՝ ԵԿՄ-ն չփակի, քեզ էլ չդատի Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը... Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել. Քոչարյան Մենք ՔՊ-ի, Քոչարյանի հետ չենք համագործակցելու, սա մեզ համար կարմիր գիծ է. Մարության Բահրեյնի մայրաքաղաքում մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է թվով երրորդ իսրայելական կործանիչի խոցման մասին

Միանում եմ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին․ Արկադի Ղուկասյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին․

Ս.թ. մարտի 15-ին Արցախում ինտերնետի խնդիրներով պայմանավորված տեխնիկական պատճառներով չեմ կարողացել լիարժեք մասնակցել Հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին և արտահայտել իմ տեսակետը օրակարգի թիվ մեկ հարցի վերաբերյալ: 

Սույնով ուզում եմ հաստատել, որ հաշվի առնելով Հիմնադրամի հաշվետվության շուրջ ստեղծված բարդությունները և ելնելով կառույցի հեղինակությունը անհարկի շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, միանում եմ պրն. Ռ. Քոչարյանի այն տեսակետին, որ խնդրո առարկա 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես ՀՀ կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով, և որ «Հայաստան» հիմնադրամն իր հերթին պետք է հիշյալ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա:

Արկադի Ղուկասյան

17.03.2021թ․

Ստեփանակերտ Հիշեցնենք, որ 15․03․2021 կայացած «Հայաստան Համահայկական հիմնադրամի» հոգաբաձուների խորհրդի նիստից հետո հոգաբարձուների խորհրդի անդամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր․ «Երեկ մասնակցեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին։ Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։

Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։ Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության արդյունք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։ Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել Հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են:

Ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ ոպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամը, իր հերթին, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>