Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Ժողովին ֆիզիկապես ներկա էր Արմեն Խաչատրյան պատգամավորը, բայց հավանաբար գլուխը թողել էր Երեւանում.Քաջարանի քաղաքապետ

Պատերազմի առաջին օրերից Քաջարանի երկրապահ կամավորականների 45 հոգանոց ջոկատով մեկնեցինք Արցախ, մեզ ուղարկեցին Ջաբրայիլ` առաջնագիծ, մեր ջոկատը շրջափակման մեջ ընկավ, միայն հմուտ ռազմավարության շնորհիվ կարողացանք խուսափել մարդկային կորուստներից, սակայն, ցավոք, երկու հոգի վիրավորվեցին։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատերազմի ժամանակ երկիրն այն վիճակում էր, որ Սյունիքի համայնքապետերը պետք է ջոկատներ կազմեին ու մասնակցեին երկրի պաշտպանությանը, սակայն չի արվել նման գործողություն։

«Երբ վտանգված է հայրենիքդ, մի՞թե այլ կերպ կարող է լինել։ Արցախյան երկրորդ պատերազմում Քաջարանը 19 զոհ տվեց։ Առաջնագիծ մեկնելիս Գորիսում մեզ տրամադրեցին ինքնաձիգեր՝ առանց փամփուշտների, ջոկատի բոլոր կարիքները, ներառյալ՝ ռազմամթերքը հոգացել ենք մեր ուժերով, բարերարների աջակցությամբ, ԶՊՄԿ֊ի շնորհիվ»,- նշեց Փարամազյանը։

Նա պատմեց, որ հոկտեմբերի 18֊ին վարչապետ Նիկոլ Փաշինյան հրահանգով համայնքապետերը սեփական միջոցներով կամավորական ջոկատներ են կազմել՝ ինքնապաշտպանության նպատակով.

«Այնուհետեւ հոկտեմբերի 18֊ին գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությամբ օժտված անձը Գորիսում համայնքապետերին հրահանգեց սեփական միջոցներով կամավորական ջոկատներ կազմավորել Սյունիքի ինքնապաշտպանության նպատակով։ Այդ ժողովին ֆիզիկապես ներկա էր Արմեն Խաչատրյան պատգամավորը, բայց հավանաբար գլուխը թողել էր Երեւանում։ Եվ առհասարակ, պատերազմի ողջ ընթացքում դրանց ծպտունը չէր լսվում, ո՞վ է դրանց տեսել, ի՞նչ խնդիր են լուծել, կարո՞ղ են նայել զոհվածի ծնողի կամ վիրավորի աչքերի մեջ, կամ էլ առանց թիկնազորի շրջել Սյունիքում։ Քաջարանում հիշյալ պատգամավորը եւ իշխող թիմի ցանկացած խոսափող համարվում է persona non grata, ավելին չմանրանամ»։

Քաջարանի քաղաքապետը պատմեց, որ հոկտեմբերի 20֊ին իր մարտակոչով ձեւավորվել է Քաջարանի գումարտակը եւ իր հրամանատարությամբ մեկնել Կովսականի (Զանգելանի) դիրքեր` դարձյալ իրենց նյութական միջոցներով. «5 օրում գումարտակում կամավորագրվեցին 270 քաջարանցի հերոս մարտիկներ։ Դիրքերը պահում էինք հերթափոխով։ Շտապ ձեռնամուխ եղանք պաշտպանական հենակետերի շինարարական֊ինժեներական աշխատանքներին, ստորգետնյա խրամուղիներ, անվտանգ խրամատներ, նույնիսկ բժիշկ, վիրաբույժ ունեինք, ընդհուպ` վիրահատական հարմարություններով, զենք, զինամթերք, որակյալ սնունդ»։

Քաղաքապետն ասաց, որ իր գումարտակից զոհվել է 2 հոգի, վիրավորվել՝ 6֊ը. «Թեժ մարտեր եղան, դավադիր շրջափակման մեջ ընկանք, երբ փորձեցինք նահանջել, թիկունքում հետդարձի կամուրջը պայթեցրել էր ներքին թուրքը։ Պատերազմի մանրամասներին դեռ հանգամանորեն կանդրադառնամ։ Կպատմեմ մեր տեսածը, մեզ հետ կատարվածը, մեր ցավն ու ողբերգությունը, որը հասու չէ իշխանական վախկոտ մունետիկների ուղեղներին։ Եվ բարոյական չէ, նամանավանդ տղամարդավայել չէ դատողություններ անել իրենց չմասնակցած պատերազմի շուրջ։ Մենք դեռ չլուծված խնդիրներ ունենք, այս իշխանությունից աջակցություն ու սպասելիքներ չունենք, թող իրենց կողմից հավելյալ խնդիրներ չբարդեն մեզ վրա, ոտի տակ չընկնեն, թիկունքից չխփեն»։

Անդրադառնալով Կապանի դիրքերի աղմկահարույց տեսանյութին՝ Փարամազյանը նշեց, որ այդպիսի հրապարակումը սպասելի էր. «Մեր շահեկան դիրքերը կասկածելի, ազգադավ մի գործարքով հանձնվեց թշնամուն, հիմա թուրքը մեր դռան շեմին է, մեր հույսը մեզ վրա է ու մեր Աստծո, իսկ պիղատոսյան անտարբերությամբ այս ամենին հետեւողները իմանան, որ էս ուղտը մի օր էլ իրենց դռանն է չոքելու, սա մի ցանկապատի կռիվ չէ, մեր պատմական, նյութական, հոգեւոր հայրենիքի փրկության պայքարն է, ուշքի եկեք»։

Աղբյուր՝ NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>