Պուտինը Մեդվեդևին նոր պաշտոնի է նշանակել
Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Գիտության ու կրթության խորհրդի նախագահությունը գլխավորել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը: Այս պաշտոնում նա փոխարինեց պետության ղեկավարի օգնական Անդրեյ Ֆուրսենկոյին:
Գրել է ռուսական «Տասս» տեղեկատվական գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում:
Փաստաթղթում նշվում է, որ սահմանված փոփոխություններն ուղղված են խորհրդի գործունեության բարելավմանն ու պետական գիտատեխնիկական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Խորհրդի կազմը 40-ից հասցվել է 48-ի, մասնավորապես, դրանում ընդգրկված էին Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն ու Դմիտրի Մեդվեդեւը: Խորհրդում Մեդվեդևը դարձել է նաև փոխնախագահ և նախագահության նախագահ, որի անդամների թիվը նույնպես ավելացել է 11-ից 19-ի: Խորհրդի նախագահության քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Ֆուրսենկոն:
Zham.am

