Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին
22
«Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Ա. Վարդևանյան «Ծառուկյան, Ծառուկյան». ԲՀԿ առաջնորդին վանկարկումներով ճանապարհեցին աջակիցները «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից «Արարատ-Արմենիան» հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին ՊԵԿ քննչական վարչությունում է Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան

Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին

Եվ այսպես, այսօրվանից ՆԱՏՕ-ի երկրները մինչև հունիսի  25-ը հանրապետության տարածքում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի հետ։ «Նովոյե Իզվեստիա»-ին տված հարցազրույցում քաղաքագետ Պավել Դանիլինը սա անվանել է Ռուսաստանին ուղղված ապտակ։

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր «Արծիվ գործընկեր - 2026» ամենամյա զորավարժության մասին, որը պիտի անցկացվի հունիսի 17-ից 25-ը: Զորավարժություններին մասնակցում են  ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), ԱՄՆ զինված ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի և Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի զինված ուժերի (24 մասնակից) և Հունաստանի զինված ուժերի (11 մասնակից) զինծառայողներ։

 

ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Արծիվ գործընկեր 2026»-ի նպատակներն են՝ «հրամանատարության և վերահսկողության, մարտավարական կապի ոլորտում լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև՝ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդումը»։

Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների կենտրոնի տնօրեն  Պավել Դանիլինը Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի մասնակցությամբ անցկացված զորավարժությունները անվանել է Երևանի կողմից ևս մեկ անբարյացակամ քայլ։

«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Հունաստանը Ռուսաստանի դեմ պատերազմի մասնակիցներ են», - հայտարարել է Դանիլինը։

Սա պարզապես ապտակ չէ։ Սա Փաշինյանի  քաղաքական ընտրության, Երևանի զարգացման ուղղության ընտրության նշան է։ Սա մեզ համար գաղտնիք չէ, բայց սա մեր հարաբերությունների դագաղի վրա ևս մեկ մեխ է, նշել է ռուս քաղաքագետը։

«Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն հնարավորություն տվեց սպառնալ Ռուսաստանին՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի բացման ժամանակ, ներկայիս զորավարժությունները, կարծես, հայկական ղեկավարության հակառուսական  ուղու  տրամաբանական շարունակությունն են։ Այս ղեկավարությունը վաճառել է Երևանի շահերը՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշ խոստումների դիմաց։ Սա, իհարկե, կվերադառնա նրանց մոտ և կհետապնդի նրանց», - նշեց քաղաքագետը։

«Ինչ վերաբերում է ռազմական և աշխարհաքաղաքական ասպեկտներին, կարծում եմ՝ ժամանակն է, որ Ռուսաստանը քննարկի Հայաստանում բազա ունենալու և, ընդհանուր առմամբ, այդ երկրի հետ համագործակցության նպատակահարմարությունը», - ասաց նա։

Ըստ նրա, սակայն, երկարաժամկետ հեռանկարում Երևանի արտաքին քաղաքական կուրսի հիմնական շահառուն կարող է լինել ոչ թե Վաշինգտոնը կամ Բրյուսելը, այլ՝ Անկարան։

«Իհարկե, սա մեզ ծաղրելու փորձ է։ Սա փորձ է՝ ցույց տալու, որ Երևանն ունի նոր հովանավորներ և տերեր։ Բայց իրականում սա առաջին քայլն է դեպի Հայաստանի շահերը Թուրքիային հանձնելը. հենց Թուրքիան էլ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ և Հայաստանի ամենամոտ հարևան, կլինի պատասխանատուն։ Ոչ թե ԱՄՆ-ն կամ որևէ մեկը, այլ՝ Թուրքիան։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը, ըստ էության, վաճառել է Երևանը Թուրքիային», - հայտարարել է Դանիլինը։

«Հայերը կատարում են իրենց ընտրությունը։ Ճիշտ է, հայերի կեսը կատարել է այլ ընտրություն, որը ինչ-ինչ պատճառներով անտեսվել է։ Սակայն եթե ընդդիմությունը կառուցողական դիրքորոշում ընդունի, օրինակ՝ չճանաչելով այս ընտրությունների արդյունքները և չմասնակցելով Հայաստանի խորհրդարանին, դա կարող է հանգեցնել նոր ընտրությունների։ Այդ դեպքում հայերը կունենան ևս մեկ հնարավորություն՝ շտկելու իրավիճակը, վտարելու դավաճաններին, Փաշինյանի խունտային և ընտրելու երկրի համար արժանի ղեկավարություն», - ասել է Դանիլինը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Երևանը հետևողականորեն կրճատում է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին։ Դեռևս 2023 թվականի հունվարին Հայաստանը հրաժարվեց իր տարածքում հյուրընկալել կազմակերպության զորավարժությունները՝ դրանք անվանելով «անտեղի»։ Հետագայում հանրապետությունը չմասնակցեց «Սկալա-2023», «Կոբալտ-2024», «Փոխազդեցություն-2024» և «Պոիսկ-2024» զորավարժություններին։ ՀԱՊԿ-ում անդամության «սառեցման» մասին Փաշինյանի հայտարարությունից հետո այս մոտեցումը  գործնականում դարձել է Երևանի քաղաքականությունը։

ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու ֆոնին, 2023 թվականից ի վեր Երևանը մշակում է Արևմտյան երկրների հետ ռազմական համագործակցության այլընտրանքային ձևաչափ։ Սկզբում «Արծիվ գործընկեր» զորավարժություններն անցկացվել են որպես հայ-ամերիկյան խաղաղապահ զորավարժություններ, ապա դարձել են ամենամյա, իսկ 2026 թվականին դրանք ընդլայնվել են՝ ներառելով ՆԱՏՕ-ի երեք երկիր՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Հունաստանը։

Պետք է նշել, որ Փաշինյանի այս քայլերը, փաստացի ուղղված են ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի դեմ, ինչի հետևանքները Երևանը կարող է իր մաշկի վրա զգալ։

Փաստացի Փաշինյանը  հետևողականորեն Հայաստանը կտրում է իր բնական դաշնակիցներից և երկիրը մտցնում իր դարավոր թշնամիների ազդեցության տակ։

Ինչ է դա նշանակում, եթե ոչ միտումնավոր երկրի ազգային անվտանգության ուղղակի վնասում։

Հասկանալի է, որ նման հակապետական քաղաքականության վարելու համար երկրում պիտի հաստատել նաև բռնատիրական ռեժիմ։

Եթե դա Փաշինյանին հաջողվի, ապա կստացվի նաև Հայստանի վերջնական կործանումն ու հայ բնակչությանն այս տարածքից վտարելը՝ արցախցիների օրինակով։

Սա է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>