Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Ավիրված դատական համակարգի, ՍԴ-ի, ԱԱԾ-ի կողքին Փաշինյանն ուզում է նաև բանակը քանդված տեսնել․ Կարեն Վրթանեսյան

Պատերազմից հետո, ժամանակն առաջին հերթին պետք է ծախսվեր ռազմական շինարարության, բանակի վերազինման վրա, սակայն Հայաստանի ներկա իշխանության դեպքում սա ուղղակի անհնարին է ու այս իշխանություն կոչվածների միակ խնդիրը ամեն գնով, նույնիսկ Հայաստանը կործանելու գնով իշխանությունը պահպանելն է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ խոսելով ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում փոփոխությունների ու կառույցում տեղի ունեցող իրադարձությունների վտանգի մասին:

Նա նշեց, որ ինչ Նիկոլ Փաշինյանը եկել է, պատերազմում է տարբեր պետական ինստիտուտների դեմ:

«Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե կուլիսային ինչ են որոշել և այլն, միայն կարող եմ ասել, որ այս իբր ռազմական դրության մեջ գտնվող երկրում աբսուրդի ժանրից է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար ունենալը, առհասարակ սա ինչ է, նման բան երբևէ չի եղել: Սա, բնականաբար շատ վատ է անդրադառնում Հայաստանի՝ առանց այդ էլ տուժած, խարխլված անվտանգության վրա: Նիկոլ Փաշինյանի նպատակն այն է, որ բոլոր կառույցները կատարեն նրա պատվերները»,-ասաց նա:

Վրթանեսյանի խոսքով՝ ավիրված դատական համակարգի, ՍԴ-ի, ԱԱԾ-ի կողքին Փաշինյանն ուզում է նաև բանակն ավիրված տեսնել: Խոսելով այն մասին, որ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մեկին, որն ստորագրել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ և նաև այն մասին, որ Փաշինյանն այցելեց ԳՇ ու նրան բավական լավ ընդունեցին անգամ այն մարդիկ, որոնք նույնպես ստորագրել էին նույն հայտարարության տակ՝ փորձագետը նշեց, որ չի կարող հստակ տրամաբանություն գտնել, քանի որ եթե տրամաբանությունը վախն է, ապա անհասկանալի է, որ սպայական կազմը վախենում է:

«Անհասկանալի է, թե մարտական գեներալներն ինչո՞ւ պետք է վախենային Նիկոլ Փաշինյանից: Առավել ևս, երբ նույն Փաշինյանը ստիպված էր անընդհատ կրկնել, ապացուցել, որ իր հրամանը ուժ ունի, ինչն արդեն խոսում է այն մասին, որ իր իրավունքի ուժը կասկածի տակ է դրված: Եթե երկրի ղեկավարը լեգիտիմ է, ապա նա կարիք չունի շեշտելու, թե իր ասածները հրամաններ են ու պարտադիր պետք է կատարվեն: Այս ամբողջը շատ բացասական դեր է խաղում Հայաստանի անվտանգության գործում»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել նախագահին` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար, սակայն նախագահը չի ստորագրել՝ Վրթանեսյանը մեկնաբանեց` նշելով, որ այս իրավիճակը մեղմ ասած տարաձայնությունների առիթ է:

«Նախագահը չի ստորագրել, ՊՆ նախարարը անհասկանալի հրաման է ստորագրել՝ Դավթյանին նոր պաշտոնի նշանակելով, որի հիշատակման մասին, որևէ փաստաթղթում չենք կարողանում գտնել: Այս ամենի տպավորությունն այն է, որ խայտառակ ապօրինի գործողություններ են տեղի ունենում ու այս քաոսի վիճակն ինձ մտահոգում է»,-շեշտեց փորձագետը:

Դիտարկմանը՝ Փաշինյանի այն ելույթը, թե ում նշանակել է որևէ պաշտոնի, թիկունքից խփել են, գուցե խոսում էր այն մասին, որ այսուհետ նա կարևոր կառույցների ղեկավարներ է ուզում տեսնել նրանց, ովքեր ավելի մոտ են նրան, փորձագետն արձագանքեց՝ ով փորձեց Փաշինյանի հետ բան պայմանավորվել, Փաշինյանը նրան թիկունքից խփեց: «Սա ավելի մոտ է իրականությանը: Բացի դա, այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն ում ուզի, նրան պիտի պաշտոնի նշանակի: Կամ, որ հայտարարում է, թե բանակի աշխատավարձն է բարձրացրել, տպավորություն է, թե իր գրպանից է դա անում: Նա իրեն թագավոր է զգում, սա ապացուցում է, որ բոլոր կառույցներն ուզում է փոխել իր անձով: Ահավոր ռիսկային վիճակ է բանակում և սա վտանգում է հայկական պետականության հարցը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>