Աշոտ Փաշինյանն աշխատանքի կանցնի
Դիտել նաև
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան
Ամեն օր նման մի առիթ տալիս է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որոշել է աշխատանք գտնել։
Այս մասին գրում է Irakanum.am-ը, ում տեղեկությունների համաձայն՝ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել աշխատանքի անցնել «Նոր տուն» խանութների ցանցում՝ սպասարկման բաժնում։ Սա արվում է նրա համար, որ ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ցույց տան, թե իրենց որդին հավասար է բոլորին, պետական պաշտոնի չի նշանակվում, չնայած որ և քայլել է և ի տարբերություն իշխանական տարբեր տրամաչափի չինովնիկների, ծառայել է բանակում։ Կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ «Նոր տուն» խանութների ցանցից, որը գրանցված է «Բարսիս» ՍՊԸ-ի ներքո, սակայն կայքում նշված հեռախոսահամարն ու թեժ գիծ կատարված զանգերը մնացել են անպատասխան։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

