Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Աթոռի պահպանման հարցում Նիկոլ Փաշինյանն ունի գերվճռականություն

168 թերթը գրում է «Հայկական քաղաքական իրականությունը բաղկացած է հակադրություններից, հաճախ՝ աբսուրդի հասնող հակադրություններից։ Դա ամենաշատն ու ամենացայտունը դրսևորվում է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում կամ պայքարի իմիտացիայում։ Թվում է՝ բոլորը պայքարում են նրա դեմ կամ նրան իշխանությունից հեռացնելու համար, բայց այդ պայքարում կատարում են այնպիսի գործողություններ կամ ցուցաբերում են այնպիսի անգործություն, որ վերջնարդյունքում նպաստում են նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։ Այս գործընթացը վերածվել է հակասությունների անվերջանալի շղթայի, որն ամեն օր գեներացնում է հանրային սպասումներ, իսկ ամեն հաջորդ օր հանգեցնում է հասարակության հիասթափությանը, և որպես դրա հետևանք՝ ապատիայի ավելացմանը։ Այդ հակասականությունը հասել է զավեշտի մակարդակի։ Հանրապետության նախագահը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց դրանից հետո իր բոլոր գործողություններով կամ դրան համարժեք անգործությամբ՝ նպաստում է նրա իսկ իշխանության ամրապնդմանը։

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը լրջագույն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, երկիրը տանում է կործանման, պահանջում է նրա հրաժարականը, իր այդ քայլով գեներացնում է շուրջ երկշաբաթյա գործընթաց և վերջում հեռանում է հեզաճկուն մի հայտարարությամբ։ Գրեթե նույնպիսին է նաև Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող հարթակային ընդդիմության գործելաոճը․ չնայած խրոխտ հայտարարություններին ու սուր քննադատությանը, նրանց կիսատ գործողությունները ֆունկցիոնալ առումով ծառայում են Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։

Սա, իհարկե, քաղաքականության դիսֆունկցիայի հետևանք է։ Մյուս կողմից, սակայն, քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց այն իրագործողները մարդիկ են, անուն-ազգանուն ունեցող անհատներ, որոնք, մեղմ ասած, չունեն բավարար չափով վճռականություն և լավագույն դեպքում սահմանափակվում են կիսաքայլերով։ Մենք ապրում ենք հետ քաշվող մարդկանց ժամանակներում, որոնք ամենատարբեր պատճառներով, սկսած ամենաճղճիմից՝ մինչև ամենապարզունակը, վախենում են ստանձնել պատասխանատվություն և իրավիճակին համարժեք քայլեր կատարել կամ առնվազն տրամաբանություն հաղորդել սեփական քայլերին։ Ի հակադրություն իր դեմ պայքարողների, իշխանության, աթոռի պահպանման հարցում Նիկոլ Փաշինյանն ունի գերվճռականություն, հանուն այդ նպատակի պատրաստ է ամեն ինչի, առանց բացառության՝ ամեն ինչի, և մինչև օրս հաջողում է այդ հարցում, չնայած, որ բոլոր գործոններն ու իրողություններն աշխատում են նրա դեմ։ Նա կարողանում է հաղթահարել այդ խոչընդոտները՝ ոչ թե սեփական իմաստնության ու խոհեմության, այլ ընդդիմախոսների անվճռականության, անպատասխանատվության շնորհիվ։ Օնիկ Գասպարյանը գեներալական պատվով համալրեց պաթետիկ հայրենասերների ստվար բանակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>