Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Ընտրություններ՝ ոգու սովի ու մարտնչող տգիտության պայմաններում

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամն ունի ինչպես ընթացիկ՝ իրավիճակային, այնպես էլ խորքային՝ ինչ-որ իմաստով ռազմավարական պատճառներ։ Ընթացիկ պատճառը, իհարկե, 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունն է ու ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագիրը, որը գործնականում անհնար է դարձնում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության պաշտոնավարումը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ իրավական, բայց ոչ պակաս չափով՝ նաև բարոյական հարթություններում։

Այսօրվա ճգնաժամի ռազմավարական բնույթի պատճառները, սակայն, շատ ավելի խորքային են և ամենևին պայմանավորված չեն ընթացիկ զարգացումներով։ Եթե կարճ, ապա դրանք հանգում են քաղաքական համակարգի դեգրադացվածությանը, քաղաքականության՝ որպես հանրային կյանքի կազմակերպման միջոցի արժեզրկմանն ու հեղինակազրկմանը։

Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղաքականությունը չի իրացրել իր հիմնական գործառույթը, քաղաքականությունը եղել է ոչ թե մտքերի ու գաղափարների, այլ փողի ու զանազան այլ ազդեցությունների մրցապայքար։ Արդյունքում, հաղթել են ոչ թե մտքերը, գաղափարներն ու ծրագրերը, այլ այն անձերը, որոնք տվյալ պահին ամենաշատն են տիրապետել փողին ու ազդեցության լծակներին։

Դա չի եղել մեկ տարվա, անգամ մեկ տասնամյակի հետևանք, Հայաստանում քաղաքական համակարգի դեգրադացիան սկսվել է անկախությանը հաջորդած երկու-երեք տարիներից հետո, պայմանականորեն այդ սկզբնավորման մեկնակետ կարելի է համարել 1995 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Հաջորդած տարիներին ու տասնամյակներին քաղաքականությունն աստիճանաբար մղվել է երկրորդական, երրորդական պլան, արդյունքում ձևավորվել է իրականում պսևդոքաղաքական համակարգ, որն իներցիայի ուժով անվանել ու անվանում ենք քաղաքականություն։

Դրա հետևանքն է նաև, որ Հայաստանում առաջին պլան են մղվել անհատները, գաղափարների ու ծրագրերի մասին խոսակցությունը դարձել է անգամ ծիծաղելի։ Լայն իմաստով, հենց այս պսևդոքաղաքական համակարգի հետևանքն էր 2018 թվականի հեղափոխությունը, որի արդյունքում պատահաբար, իսկ ավելի ճիշտ՝ որպես դեգրադացված քաղաքական համակարգի ածացյալ հետևանք՝ «побочный эффект», իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Անցած շուրջ երեք տարիներին քաղաքական համակարգի դեգրադացիան շարունակվեց ու շարունակվում է բազմապատիկ ավելի արագ տեմպերով, քան նախկինում, քանի որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հակաքաղաքական, համահամակարգային երևույթ է։

Այսօրվա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն անքննարկելիորեն Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հեռացումն է։ Դա կարող է լուծել ճգնաժամի առաջացման ընթացիկ, իրավիճակային պատճառների խնդիրը։ Խորքային, ռազմավարական խնդիրները, սակայն, մնալու են չլուծված, քաղաքական համակարգը շարունակելու է դեգրադացվել, ինչին, ի դեպ, մեծապես նպաստելու են նաև այսօրվա քաղաքական ճգնաժամի հաղթահարման ամենահավանական տարբերակ համարվող արտահերթ ընտրությունները։

Դրանց դեպքում հասարակությունը կրկին ականատես է լինելու խիստ անձնավորված պայքարի, իրականում լաչառ ղալմաղալի, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին պտտելու է նախկինների, թալանի, կոռուպցիայի՝ բոլորին հոգնեցրած ձայնասկավառակը, իսկ նրա ընդդիմախոսները դուրս չեն գալու «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու» կարգախոսների տրամաբանությունից։ Ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ դեպքում չի լինելու նշույլ իսկ միտք կամ գաղափար, ծրագիր կամ հայեցակարգ՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, պատերազմի առաջացրած հումանիտար, սոցիալ- տնտեսական, աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու առումով։

Հետևաբար՝ այդ ընտրություններում հաղթելու է ոչ թե արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգային զարգացման այս կամ այն ծրագիրը, այլ կա՛մ «Նիկոլ դավաճանը», կա՛մ «նախկին թալանչիները»։

Արդյունքում՝ քաղաքականությունն էլ ավելի մեծ չափով է մղվելու դեպի լուսանցք, և ամեն ինչ շարունակելու է պտտվել այս կամ այն հերոսի ու հակահերոսի անձի շուրջ։ Առանց մտքի, գաղափարի ու ծրագրի։ Հայաստանում վաղուց ու այսօր՝ առավել քան երբևէ, հաստատվել է ոգու սովը, որի մասին զգուշացնում էր Ավետիք Իսահակյանը։ Մեր այսօրվա իրավիճակը ոգու ու նաև մտքի, գաղափարի սովի հետևանք է, որից դուրս գալու ցանկացած փորձ խլանում է մարտնչող տգիտության հաղթարշավի աղմուկի ներքո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>