Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
19
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

«Վստահելի տեղեկություն ունեմ, որ պատերազմից հետո արևմտյան որոշակի շրջանակներ ՀՀ գործող կառավարության հետ ծրագիր են մշակում». Արմեն Աշոտյան. Տեսանյութ

«Ակնհայտ է, չէ՞, որ այդ սկանդալը չի ծագել հենց երեկ, ավելին, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ տիկնոջ գործունեության հետ կապված՝ Հայաստանում խնդիրների մասին ահազանգվել է նաև պատերազմի ընթացքում: Ես ձեզ ասում եմ ստույգ տեղեկություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու փաստին:

Հիշեցնենք, որ ԱԳՆ մակարդակով պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը: Իսկ ավելի վաղ տելեգրամյան ալիքները գրել էին, որ նա լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ԱԳՆ հաղորդագրությունն իրականությունը կոծկելու հաղորդագրություն էր. «ԱԳՆ-ն այս ընթացքում աչքի չի ընկել հայրենանվեր և ազնիվ աշխատանքով, բայց եկեք՝ ԱԱԾ-ին չմոռանանք: Ո՞ւր է ԱԱԾ-ն, եթե նման հարցերում առաջամարտիկ լինելու պարտավորություն ունի նա: Հասկանում եմ՝ ֆեյքապայքարը և այլն, արդեն զավեշտի է վերածվել ամեն ինչ, բայց ինչո՞ւ են թույլ տվել, որ նա հապճեպ հեռանա Հայաստանից: Այս մութ հարցերը, իհարկե, անպատասխան կմնան, մինչև իշխանափոխությունը, բայց չմոռանանք, որ միջազգային թիվ մեկ ազդեցության գործակալը դեռևս պաշտոնի է, և նրան պետք է հեռացնել այդ պաշտոնից: Այսինքն՝ չընկնենք մանր ձկների հետևից, թեպետ դրանց էլ է պետք բռնել, բայց մենք խնդիր ունենք ավելի մեծ, առնվազն ավելի մեծ գործակալի պաշտոնանկության, բայց ոչ՝ Հայաստանից հեռացման: Պետք է ամեն ինչ անել, որ օր առաջ այդ սրիկան հեռացվի պաշտոնից, խոսքը վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մասին է, բայց չհասցնի լքել Հայաստանը»:

ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ Սյունիքով անցնող որևէ կոմունիկացիա, որը կապելու է Ադրբեջանը Թուրքիայի հետ, չի կարող բխել Հայաստանի շահերից. «Եթե, իհարկե, Հայաստանի պետական շահերը բանաձևվում են նորմալ, բարոյական մարդկանց կողմից, որոնք հասկանում են գործից: Ինձ թվում է՝ Ալիևը փոքր ժամանակ ֆիսթինգի սիրահար է եղել, որովհետև պարբերաբար ֆիսթինգ է անում, և ժամանակն է, որ Հայաստանում գա իշխանություն, որ այդ ֆիսթինգի հենց նրան ենթարկի, որովհետև այս իշխանությունները որևէ պատասխան չեն տալիս, եթե չհաշվենք ԱԳՆ կողմից միջին որակի պատասխանը, բայց համաձայնեք, որ մամուլի խոսնակն այն մակարդակը չէ, որով պետք է հակադարձել ախոյան պետության ղեկավարին: Մեղրիով անցնելիք կոմունիկացիաները մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար, որովհետև դրանք Հայաստանի ինքնիշխանության վերացման ճանապարհին հերթական լրջագույն  հարվածն են լինելու:

Ալիևը հրավիրեց այլ երկրներին օգտվելու այդ միջանցքից: Տեսեք՝ այդ միջանցքը, իրականում, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, ոչ մեկին ձեռնտու չէր, այդ միջանցքը եղավ արցախյան վերջին դավադիր պատերազմի աշխարհաքաղաքական բոնուսը՝ թուրքական պետությունների համար: Նրանք ավելին ստացան, քան ենթադրում էին: Նոյեմբերի 9-ից հետո, եթե այս սրիկային կարողանայինք ավելի արագ հեռացնել, վստահաբար, այդ եռակողմ խմբում կլինեին ուրիշ մարդիկ, ուրիշ պրոֆեսիոնալներ, հայ-ռուսական հարաբերությունները կլինեին այլ մակարդակի վրա, և կկարողանայինք գոնե մինիմալացնել Հայաստանին հասցվող վնասները»:

Արմեն Աշոտյանն ընդգծեց. «Վստահելի տեղեկություն ունեմ առ այն, որ պատերազմից հետո արևմտյան որոշակի շրջանակներ ՀՀ գործող կառավարության հետ ծրագիր են մշակում՝ ելնելով այն հանգամանքից, որ՝ դե լավ, Արցախն արդեն կորցրել եք, ձեզ էլ Մոսկվայի հետ բան չի կապում, եկեք՝ վերջնականապես Մոսկվային ցրենք այստեղից, մենք ձեզ օգնենք, դուք Թուրքիայի և Ադրբեջանի հետ Արևմուտքի հովանավորության ներքո հարաբերությունները կարգավորեք:

Մոսկվան սրա մասին գիտի և գիտի նաև, որ գործող իշխանությունները դեմ չեն դրան, որովհետև ասել, որ Ռուսաստանը շահել է պատերազմից, որովհետև 2000 միավոր զորք ունի Արցախի մնացած հատվածում և դրան սպասարկելու համար մի քանի հազար ավել զինվոր է բերել, անլուրջ է, որովհետև Հարավային Կովկասի համար արցախյան հակամարտությունը, իհարկե, շատ կարևոր էր, բայց դա չի կարող ինքնուրույն մեծ արժեք ունենալ այն գնով, որը վճարվում է Հայաստանի հաշվին, տվյալ պարագայում՝ արցախաիրանական սահմանը վերացել է: Եթե ռուսական զորք լիներ Արցախում, երբ կար արցախաիրանական 130 կիլոմետրանոց սահման, դա մեկ այլ աշխարհաքաղաքականություն է, հիմա այս իրավիճակում Ռուսաստանը շահե՞լ է ինչ-որ բան:

Ռուսաստանը փորձել է թելը պահել այդ քանդվող տարածաշրջանում: Ռուսները չթողեցին, որ դավադիր վիժվածքը Ստեփանակերտը հանձնի, իսկ մենք գիտենք, որ նա իր կամակատար խամաճիկ Արայիկի հետ միասին Ստեփանակերտում էվակուացիա էր հայտարարել: Ես կարծում եմ, որ այս պատերազմում շահել են Թուրքիան, Ադրբեջանը և արևմտյան որոշ շրջանակներ, որովհետև զավեշտ էր, որ պատերազմի ամենաթեժ շրջանում Ադրբեջանն ավարտին է հասցնում իր մեգանախագծերից մեկը, որով ադրբեջանական գազը Թուրքիայի տարանցիկ ճանապարհներով արդեն հասել է Եվրոպա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>