Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Իրանահայերի գումարները կրկնապատկելով՝ ուղարկվել են հիմնադրամներին․ ՀՅԴ-ն շան հաչոցներին ուշադրություն չի դարձնում. Տեսանյութ

այրենիքի փրկության շարժման առաջնորդող ուժերից մեկին՝ Դաշնակցությանը, սևացնելու համար, սկսեցին լուրեր տարածել, որ պատերազմի օրերին իրանահայերը 563 հազար դոլար են փոխանցել ՀՅԴ-ին, որը, իբրև թե, չի փոխանցվել հիմնադրամին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իրանահայ նվիրատուները գումարները փոխանցել են ազգային մարմինների հաշվեհամարին, որոնք էլ, իրենց կողմից, այդ գումարները ավելացրել կամ կրկնապատկել են և ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», իսկ ՀՅԴ-ն, որպես կառույց, այդ գործընթացի հետ որևէ կապ չունի։  Ավելին, գումարների ստացման և փոխանցման գործընթացը վերահսկվել է իրանահայ Թեմական խորհրդի և Պատգամավորական ժողովի կողմից։ Սիմոն Սիմոնյանը տրամադրեց հիմնադրամների տված անդորրագրերը, որոնք փաստում են, որ գումարների փոխանցվել են հիմնադրամներին, որոնք էլ կցում ենք այս հրապարակմանը։  

«Դաշնակցությունն իր կառույցների՝ ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Համազգային հայ կրթամշակութային միության հետ ձեռք-ձեռքի իր աշխատանքը տանում է, և էդ շան հաչոցներին մենք ուշադրություն չենք դարձնում, բայց գալիս է պահ, որ է՛լ արդեն համը հանում են և պետք է դրա մասին խոսել»,-ասաց Սիմոն Սիմոնյանը։

Նա բացատրեց, որ ազգային մարմինները՝ թեմական խորհուրդը կամ մարզամշակութային միությունները, հաշվեհամար են հայտարարում, և ժողովուրդը նվիրատվությունները փոխանցում է այդ հաշվին։ Ուղղակի որևէ գումար չի փոխանցվում Դաշնակցությանը կամ դաշնակցականներին, այլ փոխանցվում է ազգային մարմինների հաշվեհամարին կամ տրվում է թեմական խորհրդին։

Եվ, քանի որ Իրանից բանկային փոխանցումների դժվարություն կա, այդ փոխանցված գումարը տարբեր անհատներ վերցրել են՝ տարբեր մասերով, բերել են Հայաստան, գնացել հիմնադրամների գրասենյակ՝ գումարը հանձնել, կամ բանկային փոխանցում են արել հիմնադրամների հաշվին, վերցրել են բանկային ստացականը՝ հիմնադրամի անդորրագիրը, վերադարձել Իրան և ներկայացրել ազգային մարմիններին։ Սա է մեխանիզմը։

«Դաշնակցությունը, որպես կազմակերպական կառույց, ուղղակի որևէ դերակատարում չունի այդ գումարների ստացման և փոխանցման մեջ։ Պարզապես այդ ազգային կառույցները Դաշնակցության անդամներով են ղեկավարվում՝ բոլորը դաշնակցական չեն, բայց դաշնակցականները մասնակից են, որովհետև ազգային կառույց է՝ պետք է դպրոց ղեկավարեն, միություն ղեկավարեն, այդ ընդհանուր աշխատանքի մեջ իրենք մասնակից են, և այստեղից էլ գալիս է Դաշնակցության  անվան շահարկումները»,-բացատրեց Սիմոն Սիմոնյանը։

Նա վստահ է, որ Դաշնակցության անունը տալիս են վարկաբեկելու համար՝ առանց հասկանալու, որ Իրանում կան կառույցներ, որ վերահսկում են գումարների ստացման և փոխանցման ամբողջ գործընթացը։

«3 թեմական խորհուրդ ունենք, 3 պատգամավորական ժողով․ եթե համեմատելու լինենք պետական դրվածքի հետ՝ թեմական խորհուրդը մեր կառավարությունն է, պատգամավորական ժողովը՝ մեր ազգային ժողովը։ Պատգամավորական ժողովն ընտրվում է ժողովրդի ուղղակի քվեով։ Դա ձևավորում է թեմական խորհուրդը, ինչպես այստեղ ԱԺ-ն ձևավորում է կառավարությունը։ Այդ գործի ամբողջ ընթացքը կատարում են ազգային մարմինները՝ տեղի թեմական խորհուրդը և պատգամավորական ժողովից բխած այլ մարմիններ։ Այդպես է կարգը։ Դաշնակցությունն ուղղակի այդ նվիրահավաքի մեջ, որպես կազմակերպություն, ուղղակի դերակատարում չունի։ Պարզապես դրա քարոզչությունը տանում է ժողովրդի մոտ՝ որ նվիրատվություն արեք, թեպետ դա ինքնաբուխ լինում է»,-ասաց Սիմոն Սիմոնյանը։

Բացի այդ, ազգային մարմինները իրանահայերի տված գումարները լրացրել են կամ կրկնապատկել են․  ասենք, եթե ժողովուրդը տվել է 100 հազար դոլար, ենթադրենք, թեմական խորհուրդը հիմնարդամներին վճարել է 150 հազար դոլար։

Ժողովուրդը նաև աջակցություն է ցույց տվել հագուստի, ուտելիքի, դեղորայքի առումով, որը բերել են Հայաստան, տրամադրել ըստ անհրաժեշտության, մի մասն էլ այս պահին դեռ մաքսային պահեստներում են և կտրամադրվեն կարիքավորներին։

Այն, որ իրանահայերի գումարները հիմնադրամին, իբրև թե, չփոխանցելու լուրը կեղծ է, վկայում է նաև այն տեղեկատվությունը, որ այդ գումարը, իբրև թե, «հայտնաբերվել է ՀՅԴ-ի օֆշորային հաշվին»։ Բանն այն է, որ Իրանը անջատված է դոլարային փոխանցումների SWIFT համակարգից, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում Իրանից հնարավոր չէ դոլար փոխանցել օֆշորային գոտի։

«Հարցը կոտրում են Դաշնակցության վրա, օֆշորային գոտիներ և այլն, տանում են, պղտորում են ամեն ինչ, քանի որ հակադաշնակցական պայքարում իրենց հիմնական զենքը սուտն ու կեղծիքն է։ Այս գործով իրենք երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ մեկը Դաշնակցությանը վարկաբեկելն է, երկրորդը՝ իրանահայ կամ սփյուռքահայ համայնքների մեջ պառակտում առաջացնելը։ Շատ սխալ թիրախ են ընտրել․ Դաշնակցության առումով չեմ ասում, որովհետև մենք միշտ դրան սովոր ենք և կարողանում ենք փաստերով պատասխանել, իրանահայության նկատմամբ է այս թիրախը, որովհետև այնտեղ տարբեր քաղաքներում կան բազմամիլիոնանոց ադրբեջանցիներ, որոնք ունեն ուղղակի ազդեցություն քաղաքական վերնախավում, և այս հարցն այսպես բարձրացնելով՝ մեծ հարված են հասցնում մեր իրանահայ համայնքին։ Դա անում են որոշները՝ գիտակցաբար, որոշները օտարերկրյա գործակալներ են՝ իրենք չեն երևում մեջտեղը, բայց անում են այդ սև գործը»,-պարզաբանեց Սիմոն Սիմոնյանը։

Նա նշեց, որ այս լուրերն աբսուրդի ժանրից են նաև այն առումով, որ Դաշնակցությունը կարիք չունի օֆշորային որևէ հաշիվ ունենալու, քանի որ աշխարհի 40 երկրում ունի կառույցներ՝ ապակենտրոն կուսակցություն է և ամեն տեղ իր աշխատանքը տանում է, դաշնակցականը վճարում է իր անդամատուրքը, նվիրատուներ ունի աշխարհով մեկ։

«Մենք մեր ընկերների կյանքն ենք դրել այս ճանապարհին՝ հայրենիքի պաշտպանության գործին, այդ ժամանակ ո՞վ է մտածում գումար, օֆշոր և այլն։ Այդպիսի կեղծ, ճղճիմ մարդիկ են, որ միշտ այդ գործի մեջ են։ Մենք այս պատերազմի մեջ, միայն Հայաստանի կառույցից, շուրջ 30 զոհ ենք տվել, ընդհանուր մեր մնացած ընկերների հետ բավականին մեծ թվով զոհեր ունենք, 44 վիրավոր ենք տվել, պատերազմի երկրորդ օրը եղել ենք Արցախում, այդ ժամանակ ո՞վ է մտածում գումարի մասին, բոլոր նվիրատվությունները եղել են այդ ուղղությամբ»,-ասաց Սիմոն Սիմոնյանը։

Նա նշեց, որ ՀՅԴ-ն ունեցել է նաև առանձին կամավորական շարժման նվիրատուներ, որոնք հագուստով, սնունդով և այլն ապահովել են, և այդ աշխատանքը մինչև հիմա էլ շարունակվում է, քանի որ Դաշնակցությունը գիտակցում է, որ սա դեռ պատերազմի ավարտը չէ, դեռ կա ուրիշ հանգրվան, և մենք պետք է էլի, նորից պատրաստվենք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>