Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք
9
Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Պատերազմ Արցախում
Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել

Ուրեմն, եթե պատերազմը պլանավորված էր, ապա դա եղել է վերըթվարկած երկրների կոնսենսուսով

1920 թվականին Ստալինին ուղղված մի նամակում Օրջոնիկիձեն գրել էր, որ հայերը չունեն ստրատեգիական մտածողություն։ Նամակում քննարկվում էր սովետա-թուրքական բանակցությունների պայմանները, մոսկովյան պայմանագրին ընդառաջ։

Եթե Օրջոնիկիձեն կարդար այսօրվա Ֆեյսբուքի հայկական տիրույթի նյութերն, ապա կհասկանար, որ ոչ թե ստրատեգիական, այլ անգամ տակտիկական ու պարզ քաղաքական մտածողություն չունենք։

Օրինակ, հիմա ոմանք ասում են, որ ռուսներն են այս պատերազմը նախապատրաստել, որ Արցախ զորք մտցնեն։

Ենթադրենք դա այդպես է, իսկ ինչու էր Իսրայելը զենք վաճառում Ադրբեջանին ու դրանք սպասարկող մասնագետներ տրամադրում (չասեք, որ միայն փողի համար), ինչու ԱՄՆ-ն մնաց դիտորդի դերում, ինչու Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Վետո դրեց պատերազմի դադարեցման մասին բանաձևի վրա, ինչու էր Իրանն իրեն այդպես զուսպ պահում, ինչու էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անպատիժ կերպով ուղղակիորեն ներքաշվել պատերազմին, ինչու տեռորիստների ներկայության փաստն իմիջիայլոց ընդունվեց, ինչու պատերազմը կանգնեցվեց այն փուլում, որում կանգնեցվեց եւ ինչու Ռուսաստանի գործողությունները բոլորն ի գիտություն ընդունեցին եւ ողջունեցին պատերազմի արդյունքները։

Հերթական «ինչուն» - ինչու Պուտինի այն հայտարարությունները, որ ամեն ինչ արվել է Մինսկի խմբի գիտությամբ, Մինսկի խմբի անդամ ոչ մի երկիր չհերքեց։

Ուրեմն, եթե պատերազմը պլանավորված էր, ապա դա եղել է վերըթվարկած երկրների կոնսենսուսով։

Հիմա գլխավոր «ինչուն» - ինչու այդպես ստացվեց։

Այ այս գլխավոր հարցը չի հնչում։ Այս հարցի պատասխանն է կարեւոր, որ մեզ կարող է բացել աշխարքաղաքական կոմբինացիաներն ու Մեծ Խաղի բովանդակությունն, «ինչ անելու» հարցի պատասխանները եւ կփակի տարաբնույթ ազդեցության գործակալների մանիպուլյացիաները։ 

Երբ դադարենք որեւէ մեկին մեղադրել, որեւէ մեկից բան պահանջել, սկսենք հասկանալ պրոցեսների բովանդակությունն, ընդունենք, որ միջազգային հարաբերությունները կառուցված են շահերի, աշխարքաղաքական բալանսների ու բազմաքայլ կոմբինացիաներն վրա եւ ոչ ոք մեզ ոչինչ պարտական չէ, այդ ժամանակ կկարողանանք փորձել հասկանալ կատարվածը։

Իսկ մինչ այդ հիշենք Օրջոնիկիձեին ու իրեն ասենք շնորհակալություն սթափեցնող գնահատականի համար։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>