Իշխանությունները հակաօրինական գործողություններ են իրականացնում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նկատմամբ
Դիտել նաև
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն
Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է
«Մոսկվայից զգուշացրեցին՝ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա»․ Տիգրան Աբրահամյան
Livenews.am-ի թղթակիցը լրագրողական հետաքննության արդյունքում պարզել է, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ իրականացվում է 24 ժամյա արտաքին դիտարկում։ Ընդ որում, փետրվարի 25-ից հետո, երբ Գլխավոր շտաբը հանդես եկավ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով, Օնիկ Գասպարյանը հայտնվեց իշխանությունների հակաօրինական գործողությունների թիրախում, և այս դեպքը հերթական հակաօրինական, ապօրինի գործողությունն է ՀՀ իշխանությունների կողմից՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նկատմամբ։
Նշենք, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հանդիսանում է ՀՀ Անվտանգության խորհրդի անդամ և նրա նկատմամբ իշխանությունների դրսևորած անօրինական վարքագիծը անընդունելի և դատապարտելի է։

