Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը
31
Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում «Ինձ դատեք...». ֆլեշ-մոբ սոցցանցում՝ ի աջակցություն փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից ձերբակալված եղբայրների Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Իրավապահները շուրջ մեկ ժամ է՝ խուզարկում են ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալված տղաների տունը Արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական․ Մայր Աթոռ Հենց Լուսնե Բադալյանը, որ այդպես գրում է, թող մի հանդիպում կազմակերպի և զրուցի Միքայելի,Դավիթի հետ, իր բոբիկ վիճակից ամոթով հետ կդառնա․ ծնող Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք․ մարդիկ այլևս չեն լռում․ փորձագետ Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան Ամիրյան 8 հասցեն ամեն անձրևի հետ վերածվում է խայտառակության խորհրդանիշի (տեսանյութ) Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին Ընդդիմության հաղթանակը հնարավոր է. ԱԺՄ Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Հերթական անորակ ասֆալտապատումը (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Մենք գնում ենք ընտրությունների, իսկ ո՞ւր է գնում երկիրը. Վահե Հովհաննիսյան

Սկսվել է ընտրական մրցավազքը։ Հիմնականում՝ առանց միտք, առանց տեսակետ, առանց պատկերացումների՝ երկրի՝ նույնիսկ կարճաժամկետ ապագայի մասին։


Հիմնականում նույն դեմքերը՝ հոգնեցրած, վաղուց սպառված, դրանց միացած՝ իրենց երիտնմանները, ովքեր ցուցակներում տեղ ստանալու համար պատրաստ են ամեն ինչի։ Սա մի պրոցես է, որտեղ չեն գործում մարդկային նորմերը, բարոյականության ամենատարրական սկզբունքները։


Ոչ մի խոսք չկա և հիմնականում չի էլ լինելու Հայաստանի իրական խնդիրների և առկա վտանգների մասին։ Դրանց՝ անգամ մակերեսային վերլուծության փորձ չի արվում։ Իսկ Հայաստանը կանգնած է նոր ծավալուն պատերազմի շեմին, երբ հակառակորդը զինվում է աննորմալ տեմպերով և չի թաքցնում իր նպատակները, Հայաստանը կանգնած է ֆինանսատնտեսական կոլապսի առաջ, որի լուծումը շատ բարդ է, Հայաստանը մտել է այսպես կոչված աղքատության թակարդի մեջ, որի լուծումը, ըստ էության, չի երևում, Հայաստանը արտագաղթի տենդի մեջ է, ու դա գիտեն բոլորը։ Մենք սրան հակադրում ենք պետություն չունեցող ժողովուրդների և նրա վերնախավի պահվածք։


Հարյուրավորներով ուզում են դառնալ պատգամավոր. մի մասը՝ կրկին, մյուս մասը՝ առաջին անգամ, երրորդը՝վախից, չորրորդը՝ ակամայից։ Պոտենցիալ թեկնածուների ճնշող մեծամասնությունը որևէ պատկերացում չունի երկրի խնդիրների մասին, Հայաստանի հեռանկարի, տեսլականի, Ղարաբաղի խնդրի, տնտեսության և այլնի մասին։ Սա ողբերգություն է. երկու ամսից ձևավորվում է իշխանություն, նոր քաղաքական վերնախավ, որի 90 տոկոսը չի պատկերացնում պետության խնդիրները, պատկերացում չունի պետության մասին։


Հարց՝ այս պայմաններում ինչպե՞ս ենք կարողանալու Հարավային Կովկասում ունենալ կենսունակ պետություն։


Ձայներ բերողներն այս օրերին վազում են մի կուսակցությունից մյուսը՝ ընտրելով, թե ո՛ր կուսակցությամբ առաջադրվեն ռեյտինգային։ Ու այս մարդիկ մեր երկրում ունեն անհամեմատ ավելի մեծ ընտրազանգված, քան՝ նրանք, ովքեր գոնե կարդալ-գրել գիտեն։ Այս մարդկանց համար զրոյական նշանակություն ունի, թե ո՛ր կուսակցության ցուցակով կդառնան պատգամավոր՝սոցիալիստակա՞ն, լիբերա՞լ, խոշոր կապիտալի՞, կոալիցիո՞ն, թե ընդդիմադիր, և ո՛ր շենքի ցուցումով կսեղմեն պահանջված կոճակը։ Եվ նրանք կազմելու են մեծամասնություն։


Իսկապես անկեղծ հարց է առաջանում՝ ուզում եք դառնալ պատգամավոր, որ ի՞նչ անեք։ Հինգ-տասը տարով եղել եք՝ մի բառ խոսե՞լ եք, մի տող կարդացե՞լ եք, մի էջ գրե՞լ եք, մի րոպե մտածե՞լ եք։ Հնարավո՞ր է արդյոք, որ մարդուն այդ վիճակում տասը տարի հրահանգես, թե ինչպես քվեարկի, ու նա էլի ձգտի ինքնակամ թրաֆիկինգի։ Գուցե իրենք կարող են, իրենց համար դա նորմալ է, բայց պետությունն էլ նրա համար է, որ փոխի մթնոլորտը և քաղաքական տրենդը։ Պարզ չէ՞, որ նորմալ ու կիրթ մարդիկ հետ կքաշվեն, չեն դիմանա, գուցե՝ նաև կգնան երկրից։


Թեկնածուների և միանդամ կուսակցապատերի մեկ այլ կոնտինգենտ՝ լցված «քաղաքական կամազը»՝ մի շենքից մյուսն են քշվում՝ սատարելու, ողջունելու և տեղ աղերսելու համար։ Չբացեմ փակագծերը, բայց նրանց նոմինալ արժեքը ես լավ գիտեմ։ Նրանց քաղաքական հայացքները կարող են փոխվել մեկ կոմպլեկտ «զիմնի պակրիշկայի» գնով։ Ի դեպ՝ սա հումոր չէ,այլ՝ չոր փաստ։


Եվ այսպե՞ս ենք մենք պատրաստվում ձևավորել իշխանություն, դիմակայել մարտահրավերներին, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Լուրջ չէ։


Ազգ-ռեյտինգ գաղափարախոսությունը


Ռեյտինգայինի մոդելը, պետականության հիմքում դրված ամենավտանգավոր ականներից է։ Սա որքան հնարավոր է արագ պետք է փոխվի։ Բայց դա արդեն ապագայում, իսկ հիմա մենք կքաղենք դրա դառը պտուղները։ Նման ծավալի և լրջության խնդիրներ ունեցող պետությունները ունեն կենսունակ լինելու նախապայման՝ ներքին համերաշխություն և առաջադիմական վերնախավի ձևավորում։


Ռեյտինգային ընտրակարգը մոդել է, որը Հայաստանում կռվացնելու է, թշնամացնելու է բոլորին բոլորի դեմ։ Մենք ընտրություններից հետո շատ երկար ժամանակ վայելելու ենք դրա հետևանքները։ Փոքր երկրում կռվացնել կլանները, խմբերը, ընտանիքները հաստատ չարժեր։ Ոչ մի նպատակ չարժեր դրան։


Փողը, վախը և կլանային ազդեցությունները շատ հավանական է, որ կձևավորեն նոր պետական վերնախավ՝ զուրկ որևէ պետական մտածողությունից, պետության խնդիրների ընկալումից։ Ռեյտինգային ընտրացուցակների հաղթողների ճնշող մեծամասնության պատկերացումները աշխարհի և 21-րդ դարի մասին չի անցնում իր օկրուգի գլոբուսից։


Հայաստանին պետք էին ընդհանուր տեսլականներ, համահասարակական պատկերացումներ, վերկլանային արժեքներ՝ դիմակայելու համար ակնհայտ խորացող խնդիրներին։ Դրա փոխարեն ընտրվեց հասարակության ատոմիզացիայի, մասնատման ճանապարհը։ Սա լուրջ վտանգ է, որի մասին ես և իմ ընկերները ահազանգել ենք ժամանակին, բայց պետական մեքենան ուներ իր որոշումը և իր շահը տեսնում էր հենց այս մոդելի մեջ։ Մենք մնացինք փոքրաթիվ։ Պետական մեքենան ոչնչացնում էր հակափաստարկը, ահազանգը։ Միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ մենք իսկապես դեմ ենք եղել, ահազանգել ենք, և գոնե անհատական մակարդակում մեր խիղճը հանգիստ է։


Առաջադիմական վերնախավի անհրաժեշտությունը


Աղքատ ու հուսալքված ժողովուրդներին պետականաստեղծ հասարակություն դարձնում է վերնախավը։ Եթե այն եղավ առաջադիմական, ապա տարիների ընթացում հաջողվում է երկիրը դնել զարգացման ճանապարհին, ապահովել անվտանգությունը, ապահովել որոշակի բարեկեցություն, սերմանել պետական արժեքներ և մտածողություն և, ի վերջո, ձևավորել պետության քաղաքացի։ Եթե վերնախավը լինում է ոչ թե պետական, այլ՝ կենցաղային, իրական վտանգներին ոչ ադեկվատ, ապա ժողովուրդների հուսալքությունը և ապապետականացումն ուժեղանում են։ Դոմինանտ է դառնում հատվածայնությունը և հացի համար պետություն թողնելու տրենդը։ Սա միայն հայաստանյան խնդիր չէ, բայց Հայաստանը ցավոք, այս մոդելի մեջ է։


Բերեմ մի օրինակ. երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ միայն իր սահմաններից, այլ՝ Նախիջևանից, Բաթումից և այլն։


Այս հայտարարությունը խոսում է նրա մտածողության և թուրքական էլիտայի պատկերացումների մասին, մյուս կողմից՝ խոսում է մեր առաջ կանգնած իրական վտանգների մասին։ Սա Թուրքիայի պատկերացումներն են մեր տարածաշրջանի և մեր խնդիրների մասին։ Հայաստանի քաղաքական շրջանակների խորը լռությունը, իսկ ավելի ճիշտ՝ խորը անտարբերությունը մատնում է մեր անլրջությունը։ Մեզ բացի ցուցակից ու տեղից ուրիշ բան չի՞ հետաքրքրում։


Ցուցակային տեղերի համար հերոսամարտեր են մղվում՝ սահմանից գեթե ամեն օր զինվորի մահվան լուրերի ֆոնին։ Թեկնածուներից ո՞ր մեկն է ժողովրդից ձայն ստանալու՝ խաղաղության և պատերազմի խնդիրները պարզաբանելով, երկրի անվտանգության խնդիրները քննարկելով։ Սահմանն ու զինվորը նրանց հետաքրքիր են միան իրենց քեֆերի ժամանակ հնչող կենացների համատեքստում։ Հետաքրքրական է, որ կենացների թեման և ուժգնությունը ուղիղ համեմատական են անհաջողությունների հետ։ Պետության կենաց, հզոր Հայաստանի կենաց, միասնականության կենաց, հաղթանակների կենաց.... և այլն։ Որքան տապալվում են այս խնդիրները իրական կյանքում, էլիտան այնքան եռանդուն է խմում կենացները։ Մենք նման փուլ ունեցել ենք՝ Թիֆլիսի գինետներում պետության և պետական մտածողության մսխումը դեռ թարմ է։


Ու՞ր է գնում երկիրը


Այն, ինչը հիմա կատարվում է կուսակցությունների, ցուցակների և ռեյտինգային օկրուգների շուրջ, որևէ կապ չունի քաղաքականության հետ։ Մենք գործ ունենք անձնավորված պրոցեսների, անձերի, անձնական շահերի հետ, որտեղ քաղաքական մտքին և տեսակետին, ծրագրին և պետության տեսլականին, ոլորտային լուծումներին փոխարինելու են եկել անձերին սատարումը և անձերի դեմ պատերազմը։ Ես և իմ ընկերները չունենք որևէ հետաքրքրություն՝ երկրպագության կամ անձնական թշնամանքի։ Եթե կլինի գոնե փոքր հնարավորություն, մենք մեր և հասարակության առաջ ազնիվ լինելու նպատակով կներկայացնենք մեր մտահոգությունները, մեր լուծումների տարբերակները, մեր ծրագրերը և մեր առաջարկները։

Չի լինի նման հնարավորություն, մենք չենք մասնակցի այս անհասկանալի պրոցեսին։ Ո՞ւր է գնում երկիրը հարցը շատ սուր է։ Այն չի վերաբերում հեռավոր ապագային։ Այն Հայաստանի դռանն է, մեր բոլորի դռանը։ Մեծ է հավանականությունը, որ այսօրվա պսևդոքաղաքական պրոցեսները կհանգեցնեն քաոսի։ Բավական դեստրուկտիվ մի քաոսի, որը թուլացնելու է պետությունը։ Իհարկե, նման վիճակները ունեն լուծում և գին։ Սովորաբար նման քաոսներից որպես ելք լինում է մի որոշակի ժամանակ ավտորիտար իրականությունը, իսկ գինը, ցավոք սրտի, կարող է լինել պատմական ողբերգությունը։ Դա՞ ենք ուզում։


Եթե նույնիսկ հնարավոր լինի խուսափել վատագույն սցենարներից, ապա ընթացիկ պրոբլեմները այնքան խորն են՝ առաջին հերթին անվտանգության և տնտեսության, որ այս քաղաքական և մտավոր ռեսուրսով գուցե ուղղակի չկարողանանք լուծումներ գտնել։ Նայեք թեկնածուների մեծամասնությանը և երևի թե կհամաձայնեք։ Ընդ որում՝ ուրիշներին մեղադրելու որևէ հիմք չունենք։


Հ.Գ. Նման խնդիրներ ունեցող երկրներում բլինդաժն ու ամբիոնը պետք է մեկ միասնական տրամաբանության մեջ լինեն՝ միմյանց պայմանավորող, լրացնող։ Եթե ամբիոնը ապրիլին գրավեն կոճակ սեղմողները, իր առաքելությունը չզգացող, պատահական զանգվածը, ապա բլինդաժ պահելը դառնալու է շատ ու շատ դժվար։ Իմ մտավախությունը սա է։


Վահե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր
«Համախմբում» կուսակցություն
Տպագրվել է «Առավոտ» օրաթերթում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>