Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված 9 զինծառայողների շարքում էր գեներալ Օսման Էրբաշը
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
WarGonzo տելեգրամյան ալիքի ճշտված տվյալների համաձայն, Թուրքիայի արևելքում ուղղաթիռի ընկնելու հետեւանքով զոհվել է 9 զինծառայող, այդ թվում՝ գեներալ- լեյտենանտ, կորպուսի հրամանատարը։
«Վարկածներից մեկի համաձայն, ռազմական ուղղաթիռը շարժվում էր դեպի Իրաքյան Քուրդիստանի հետ սահման, որտեղ թուրքերը ոչ վաղ անցյալում պաշտոնապես «հակաահաբեկչական» գործողություն էին իրականացնում քրդական խմբավորումների դեմ։
Հաշվի առնելով, որ թուրքական ԶԼՄ-ում Օսման Էրբաշին արդեն «մարտիրոս» են անվանում, Անկարան ամենայն հավանականությամբ ամեն ինչում մեղադրելու է հենց քրդերին։
Այդ պատրվակով Թուրքիան, հավանաբար, ավելի կմեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Իսկ Իրաքի և Սիրիայի տարածքներում քրդերի դեմ գործողություններն ավելի կոշտ կլինեն», - գրում է ալիքը։
Zham.am

