Վարչապետը Ծառուկյանին նույնպես հանդիպման առաջարկ է արել. Մակունց
Վարչապետը Ազգային ժողովի մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարին նույնպես հանդիպման առաջարկ է արել: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ամեն դեպքում, հրավերը գնացել է, մնացածը չեմ կարող ասել՝ ինչպես կընթանան զարգացումները: Պարոն վարչապետի ու պարոն Մարուքյանի հանդիպման մանրամասներից դեռ տեղյակ չեմ, բայց այն արձագանքը, որը հնչեցրել է պարոն Մարուքյանը, որ լինելու է բանակցությունների երկրորդ փուլ, առաջարկում եմ առայժմ ավելի առաջ չգնանք, սպասենք այդ երկրորդ փուլի արդյունքների արձանագրմանը, այնուհետև մենք մեր քայլերի մասին կխոսենք»,- նշեց Մակունցը:
Zham.am

