Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք
9
Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Պատերազմ Արցախում
Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը

Հետմահու կոչումազրկե՞լ եք մեր որդուն. Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողի ծնողները չեն ընդունել որդուն շնորհված մեդալը

Հանրությանը դիմում են արցախյան երկրորդ պատերազմում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող Էդգար Դոլուխանյանի ծնողները` Ռևա և Սվետլանա Դոլուխանյանները։

Մեր որդուն կորցնելուց հետո ցավը անասելի մեծ է, կորուստը` անչափելի։ Երբևէ չենք մտածել, որ այսքան երիտասարդ տարիքում այսքան մեծ ցավի տեր կդառնանք։ Մեր որդին մեր տան ճրագն էր, մեր ապավենը, մեր հպարտությունը։ Նա մեզ համար հերոս է, բայց պետք է հերոս լինի նաև բոլորի համար։Կորուստն անդառնալի է, ցավը` մեծ, սակայն էլ ավելի է մեծանում, երբ նրան ու նրա նման հերոսներին չեն գնահատում ըստ արժանվույն` այդպես աղ լցնելով մեր բաց վերքին։

Երեկ առավոտյան մեր տուն է գալիս մի անծանոթ տղա։ Ներկայանում է որպես Էդգարի ծառայակից ընկեր։ Զրուցեցինք բավականին, պատմեց Էդգարի մասին թե՛ պատերազմական դրվագներ, թե՛ ընդհանուր ծառայությունից։ Ասաց, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է, և Էդգարի հետ նույն օրն են բանակ զորակոչվել։ Տղայի գնալուց հետո նկատեցինք, որ բազմոցին տոպրակ է թողել, հետո գնացել։ Տոպրակը բացելուց հետո ապշել էինք. մեր զինվոր բալի մեդալն էր` հետմահու, ուղարկված անծանոթ տղայի միջոցով։ Բառերով չենք կարող նկարագրել, թե հոգեկան ինչ ծանր վիճակում էինք։ Պարզվեց տղային մեդալը տվել էր Հադրութի «զամպալիտ պալկան»։ Քանի որ տղան ևս Մարտունու շրջանից է, ասել էին, որ մեդալը տանի հանձնի Էդգարի ծնողներին։

Նշենք նաև, որ մեր որդու զոհվելուց հետո Հադրութի ոչ մի սպա, ոչ մեկ հրամանատար կազմից չի այցելել մեզ և ոչ էլ զանգով չեն ցավակցել կատարվածի համար։ Մեր որդու ծառայության ավարտին մնացել էր 100 օր, նա կոչումով ավագ սերժանտ էր, հակատանկային դասակի ավագ օպերատոր էր։Պատերազմի օրերին խոցել է թշնամու տանկ։ Նախքան պատերազմը սպայական կազմը առիթը բաց չէր թողնում մեր որդուն գովելու, նրան համարում էին Հադրութի զորամասի լավագույն զինվորներից։Իսկ ի՞նչ կոչում էր նշված մեդալի պարգևատրման մասին հրամանագրում.ՇԱՐՔԱՅԻՆ։ Հետմահու կոչումազրկե՞լ եք մեր որդուն։

Էդգարի հետ ուս ուսի, մեջք մեջքի տված կռվել են Արցախի հերոսներ Յուրա Ալավերդյանն ու Դավիթ Գրիգորյանը։ Յուրան մի քանի մարտական ընկերների հետ այցելել է մեզ, մեր որդու շիրիմին։ Նորից ենք նշում` սպայական կազմից ոչ մեկ չի եկել։

Վրդովված գնացել ենք Ստեփանակերտ, ուզում էինք հանդիպել Ահ նախագահին ու ստանալ մեր հարցերի պատասխանները։ ԱՀ նախագահը մեզ չի ընդունել` պատճառաբանելով, որ ընդունելություն չկա։ Մեդալը թողել ենք ՊԲ-ում։ Նախ և առաջ պահանջում ենք, որ ուղղեն Էդգարի կոչումը` շարքայինը դարձնելով ավագ սերժանտ, և երկրորդ, ինչպես կարգն է թող այնպես հանձնեն մեր հերոսի մեդալը։ Մի շարժեք որդեկորույս ծնողների ցասումը, աղ մի լցրեք մեր չսպիացող վերքին։

Հարգելի՛ որդեկորույս ծնողներ, դիմում ենք ձեզ. ձեր որդիների նվիրումն էլ են այդպե՞ս գնահատել, ճի՞շտ վերաբերմունք են ցուցաբերել մեզ։

Ահ նախագահ Արայիկ Հարությունյան, ՊԲ նախարար Միքայել Արզումանյան, կարգը այդպե՞ս է։ Այդպե՞ս եք գնահատում մեր որդիների սխրանքը։ Մեր որդիներին հետ չեք բերի, բայց գոնե կարող էիք ըստ արժանվույն հարգել նրանց հիշատակն ու ծնողի ցավը։ Եթե կարգը այդպես է, ՄԵԶ ՄԵԴԱԼ ՊԵՏՔ ՉԻ։ ՄԵԴԱԼՈՎ, ԹԵ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼ, ՄԵՐ ՈՐԴԻՆ ՀԵՐՈՍ Է։

Հ.Գ.Շատերը երևի տեսել են ստորև ներկայացված տեսանյութը։ Տեսանյութում արկը թևի տակ անվախ քայլող տղան հենց մեր հերոս տղա Էդգարն է։

Հարգանք ենք պահանջում Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan։

Որդեկորույս մայր Էլինա Դոլուխանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>