Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու լուրերը
Դիտել նաև
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն
Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է
«Մոսկվայից զգուշացրեցին՝ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա»․ Տիգրան Աբրահամյան
Դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի:
«Իսկ նշվածի առնչությամբ ընդամենը կարող ենք ասել, որ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:

