ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Սա սահմանադրական կարգի տապալում է. եթե նախագահը մինչեւ վաղը չկատարի իր գործառույթները, կդառնա դրա մեղավորը. Ղազինյան

Եթե Հանրապետության նախագահը վաղը մինչեւ 10։00-ն չկատարի օրենքով սահմանված իր գործառույթները, ապա կդառնա այս պետական հանցագործության մեղավորը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատմանը:

Ըստ Ղազինյանի՝ նախագահը ստեղծված իրավիճակում պետք է ստանձնի պատասխանատվություն՝ որպես պետության գլուխ. «Իր վրա վերցնի կայունացման գործառույթը եւ դառնա միջնորդ երկու կողմերի միջեւ՝ փորձելով բերել մի ընդհանուր շահի եւ այդ շահի վրա ապագայի ձեւավորմանը։ Կամ նախագահը դա կանի վերկուսակցական մակարդակում՝ լինելով արբիտր քաղաքական երկու բեւեռների, կամ կդառնա մի քաղաքական բեւեռի շարունակություն, այսինքն՝ բավարարելով Նիկոլ Փաշինյանի զգացմունքները կամ նրա կողմից առաջ մղվող շահերը՝ դառնալով դրանք ներկայացուցիչը»։

Արթուր Ղազինյանը նշեց, որ նախագահը որպես հետեւանք կրելու է պատասխանատվություն նաեւ իր այդ որոշման համար։

Ղազինյանը շեշտեց, որ նախագահը չունի լիազորություն՝ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող միակ զինծառայողի լիազորությունները դադարեցնելու. «ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ ընթացակարգ սահմանված չէ։ Այսինքն՝ 5 տարով նշանակումն արդեն խոսում է նրա երաշխավորված պաշտոնավարման եւ քաղաքական ուժերի հարաբերակցություններից զատ մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորության մասին։ Հայաստանում վերջին տարիներին Սահմանադրությունն ուղղակի ոտնատակ է տրվել իրենց քաղաքական շահերի տիրույթում։ Այս իշխանությունները դպրոցական գիտելիք չունեն իրավունքի մասին։ Նրանք Սահմանադրությունը հիշում են այն ժամանակ, երբ իրենց պետք է ինչ-որ մի բան վնասել կամ քանդել։ Երբ Սահմանադրությունը սահմանափակում կամ կաշկանդում է իշխանության գործողությունները, նրանք անմիջապես հիշում են ժողովրդի իշխանության մասին, ասում են՝ դա ժողովուրդն է պահանջում, ժողովուրդը սահմանադիր է»։

Նա պնդեց՝ կա փաստ, որ Հանրապետության նախագահը չի կատարում պետության գլխին լինելու իր հիմնական գործառույթը։ 

«Այստեղ գլխավոր պայմանը ԳՇ պետի անձնական ցանկությունն է, կամ եթե նա կատարել է օրենքով արգելված որեւէ արարք։ Այս գործընթացը սահմանադրական կարգի տապալում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը բանակը ներքաշեց քաղաքական գործընթացների մեջ։ Եթե նախագահը մինչեւ այսօր ժամը 18։00-ն, կամ վաղը մինչեւ 10։00-ն չկատարի օրենքով սահմանված իր գործառույթները, ապա նա եւս կդառնա մեղավոր այդ պետական հանցագործության մեջ»,- նշեց Ղազինյանը։

Հիշեցնենք, որ Նախագահի աշխատակազմը երեկ հայտարարել է, որ Նախագահը չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Աղբյուր՝ NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>