ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
18
Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Պատերազմ Արցախում
Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը. Էլինար Վարդանյան Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան

Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական կողմի առաջ արդարանալու համար զոհաբերում է Հայաստանի զինված ուժերին

«168 ժամ» թերթը գրում է. «Սեփական խոսնակի շուրթերով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Իսկանդերի» մասին իր սկանդալային հայտարարության պատճառն այն է, որ իրեն «ճիշտ չի զեկուցվել»։

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի եւ տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- ասել է նրա խոսնակը:

Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը մտել է մեծ ավանտյուրայի մեջ, որից, ինչպես նրա բոլոր քայլերի դեպքում, տուժում է Հայաստանի անվտանգությունը։

«Իսկանդերի» չկրակելու մասին Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ակնհայտորեն թաքնված նպատակներ ուներ․ դրանով նա կամ ինչ-որ ուղերձ էր հղում, օրինակ, Արեւմուտքին՝ ակնկալելով ստանալ, ասենք՝ քաղաքական աջակցություն, կամ պարզապես փորձում էր վարկաբեկել Ռուսաստանին՝ դրա դիմաց ինչ-ինչ դիվիդենտներ ստանալով։

Այդ հայտարարությունից հետո, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները չեն արդարացել, Արեւմուտքից նա չի ստացել այն, ինչի համար դիմել էր նման ավանտյուրայի։ Իսկ ռուսական գրեթե բոլոր շրջանակներից ստացված, մեղմ ասած, խիստ արձագանքը Նիկոլ Փաշինյանին դրել էր ուղղակի պատային վիճակում։ Եվ ահա այդ իրավիճակից նա որոշեց դուրս գալ՝ Հայաստանի զինված ուժերի, բանակի հերթական հեղինակազրկման հաշվին։

Խոսնակի հայտարարությունում չի հասցեավորվում, սակայն ակնհայտ է, որ վարչապետին «ճիշտ չզեկուցել» կարող էին միայն Զինված ուժերից, Գլխավոր շտաբից։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր խայտառակ ու վտանգավոր հայտարարության պատասխանատվությունը դնում է Գլխավոր շտաբի վրա, ու դա անում է այն պահին, երբ բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում է պաշտոնանկ անել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։

Բայց իրավիճակի ողբերգականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ իր կարծիքով՝ նման խորամանկությամբ չոր դուրս գալով իրավիճակից, միեւնույն ժամանակ խոստովանում է, որ ինքը Հայաստանում այլեւս իշխանություն չունի։ Երկրի ղեկավարը, որին կարող են «սխալ զեկուցել» պետության զինանոցում առկա ամենահզոր զենքի օգտագործման մասին, հասկանալիորեն, այլեւս չի տիրապետում իշխանությանը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական կողմի առաջ արդարանալու համար զոհաբերելով Հայաստանի զինված ուժերին, խոստովանում է սեփական անիշխանության, իրավիճակին չտիրապետելու մասին։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում հետեւողականորեն կազմաքանդել է պետությունն ու պետականությունը, պետական կառավարման բոլոր համակարգերը։ 44-օրյա պատերազմի միջոցով նա կարողացավ մեծագույն հարված հասցնել նաեւ Հայաստանի ամենակայացած համակարգին՝ բանակին։

Բայց նա դրանով չի սահմանափակվում եւ պատերազմից հետո էլ շարունակում է բանակը հեղինակազրկելու իր հակապետական քայլերը։

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել բանակին, բոլոր նրանց, ովքեր դեռեւս փորձում են փրկել պետության ու պետականության վերջին մնացորդները։ Նրա հաղթանակն այդ պատերազմում նշանակելու է Հայաստանի պետականության վերջնական կորուստ՝ ամբողջացնելով Ադրբեջանի՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>