Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին. ՆԱՏՕ
Դիտել նաև
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն
Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է
«Մոսկվայից զգուշացրեցին՝ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա»․ Տիգրան Աբրահամյան
ՆԱՏՕ-ն Հայաստանում ստեղծված ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել երկրում տիրող իրավիճակի էսկալացիայի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
«Ուշադրությամբ հետևում ենք մեր գործընկեր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: Կարևոր է խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման: Ցանկացած քաղաքական տարաձայնություն պետք է կարգավորվի խաղաղ ժողովրդավարական ճանապարհով՝ Հայաստանի սահմանադրության համաձայն», - գրել է վերջինս սոցցանցում:

