Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանում «հեղաշրջման» փորձը
Դիտել նաև
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Բլոգեր Օնիկ Հարությունյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն
Հաջորդը Օնիկ Գասպարյա՞նն է
«Մոսկվայից զգուշացրեցին՝ չեն պատրաստվում այլևս «աչք փակել» եվրոպացիների հետ խորացող «խաղերի» վրա»․ Տիգրան Աբրահամյան
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտարարել է, որ Անկարան դատապարտում է «հեղաշրջման» փորձը Հայաստանում: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:
«Թուրքիան դեմ է իշխանության բռնի զավթման փորձերին աշխարհի ցանկացած երկրում», - այս մասին նա հայտարարել է Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ ղեկավար Փիթեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Չավուշօղլուի խոսքով, Թուրքիան «Հայաստանի իշխանությունների հետ կոնտակտներ չի ունեցել», բայց Անկարան ունի «սկզբունքային դիրքորոշում հեղաշրջումների վերաբերյալ»: Բացի այդ, թուրքական արտգործնախարարը կարծիք հայտնեց, որ «տարածաշրջանում հնարավրության պատուհան գոյություն ունի, որը պետք է օգտագործվի»:
Zham.am

