Պետդումայի պատգամավորը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ստախոսության մեջ
Ռուսաստանի Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը մեղադրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստախոսության մեջ, այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդերները» անարդյունավետ են։ Այս մասին հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը։
Զավարզինը նշել է, որ այս կերպ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ մեղք չունի Ղարաբաղյան հակամարտության արդյունքների համար։ Զավարզինը նկատել է, որ Փաշինյանը կարող է մեղադրել եւ «Իսկանդերներին» եւ Հայ ժողովրդին եւ զինվորականներին, միայն թե ասի, որ ինքը մեղավոր չէ։
Zham.am

