Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
9
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP

ԱԱԾ-ն գիտեր. Նիկոլը մեզ տանելու է պարտության, հետևաբար պետք է պատրաստվել Նիկոլի դեմ պայքարողներին չեզոքացնելուն. Միքայել Մինասյան

Ի տարբերություն գործող իշխանական թափթփուկների, մեր երկրի համար իսկապես շատ գործ արած մարդիկ այս պահին ԱԱԾ դիմաց են` սատարելու Արա Սաղաթելյանին, բացատրելու տգետներին, թե ում հետ գործ ունեն: ԱԱԾ դիմաց հիմա մարդիկ են, որոնցով կարող է հպարտանալ ցանկացած երկիր, եթե իրենը լինեին: Նրանք էլ իրենց հերթին հպարտ են Արա Սաղաթելյանով. այս վիժվածքները չեն էլ հասկանա, թե ինչու: Հիմա Արիկին փակել են, ինչ-որ ֆեյքի գործ կարելով վրան:
 
Ո՞վ է այդ ֆեյքի՝ Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը։ Պատասխան՝ ԱԱԾ-ն։ Կհարցնեք ինչո՞ւ։ Պատասխանը Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուս 2 տղաների դեմ «կարված» մեղադրանքի հատորներում է։
 
Գագիկ Սողոմոնյան ֆեյքի դեմ ԱԱԾ-ն քրեական գործը հարուցել է 2020-ի հոկտեմբերի 17-ին։ Դա այն ժամանակ էր, երբ հայ ժողովուրդը պատերազմում էր, ռմբակոծվում էին մեր քաղաքներն ու գյուղերը, թշնամու դրոնները հասել էին Աբովյան քաղաք։ Երկրում, սահմանին և բանակում վխտում էին ադրբեջանական մատնիչներն ու գործակալները, որոնք հաղորդում էին բանակի տեղաշարժի ու ռազմական գաղտնի օպերացիաների մասին։ Մեր տղաները հարյուրներով զոհվում էին, իսկ Արցախը՝ հանձնվում։
Եվ այդ օրհասական ու ճակատագրական օրերին ԱԱԾ-ն որոշում է քրեական գործ հարուցել մի ֆեյքի դեմ, ստեղծում է մեծաքանակ քննչական խումբ և ուղիղ կապ հաստատում Ֆեյսբուքի հետ։ Դատելով գործի նյութերից, ԱԱԾ-Ֆեյսբուք նամակագրությունում չկա մի կարևոր կետ. ԱԱԾ-ն երբեք չի դիմել ու ոչ մի անգամ չի խնդրել ֆեյսբուքին փակել Գագիկ Սողոմոնյանի էջը։ Նրանք տարբեր խնդրանքներով դիմել են ֆեյսբուքին, ամեն ինչ ուզել են, բացի ամենակարևորից՝ չեն ցանկացել փակել կամ սառեցնել այդ էջը։
 
Եթե այդ ֆեյքը խախտում էր ռազմական դրության պահանջները, բացահայտում պետական գաղտնիքներ, ինչո՞ւ չփակել այն։ Ասեմ, ինչու. որովհետև այն պետք էր հետպատերազմյան ռեպրեսիաների համար։ Նրանց չէր մտահոգում, թե ինչ է գրում ֆեյքը, նրանց պետք էր, որ ֆեյքի անվան տակ ձերբակալեն Նիկոլի և Իլհամի թշնամիներին, որովհետև պարզվեց, որ երկուսի և՛ բարեկամներն են նույնը, և՛ թշնամիները։ Հետո արդեն, պոստֆակտում կպարզվի, որ այդ ֆեյքը պատերազմի մասին ավելի ճշմարտախոս դուրս եկավ, քան Նիկոլը, Աննան, Արայիկն ու Արծրունը միասին վերցրած։
 
Այս ֆեյքի պատմությունն իրականում ցույց է տալիս նաև մեր պարտության խորը պատճառները։ Մենք պարտվեցինք, որովհետև բոլորը ունեին ծրագիր՝ պարտվել պատերազմում։ Արդյունքում, թշնամին մտավ Շուշի, որի պաշտպանությունը համակարգում էր ամեն ինչի մասնագետ, պարզվեց նաև Սուրբ հոգուց բեղմնավորված ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը էր, որը հետո ինկասացիայի մեքենայով փախավ, իսկ ԱԱԾ գործող տնօրենն այդ ընթացքում գաղտնալսում էր հակաադրբեջանական մեդիագրոհ կազմակերպող Արա Սաղաթելյանին։
 
Եվ եթե հարցնեք, թե ով հանձնեց Շուշին, կպատասխանեմ առանց երկիմաստության. Շուշին հանձնեց Նիկոլը, իսկ օպերացիան իրականացրին Հայաստանի ԱԱԾ նախկին և ներկա ղեկավարները, որոնք երկրի թշնամուն թողած ընկած էին մի ֆեյքի հետևից, որին ուզում էին գտնել, բայց ոչ փակել։ Որովհետև ԱԱԾ-ն գիտեր. Նիկոլը մեզ տանելու է պարտության, հետևաբար պետք է պատրաստվել Նիկոլի դեմ պայքարողներին չեզոքացնելուն։ Այդ պատճառով սկսվեց ու շարունակվում է «Գագիկ Սողոմոնյան» օպերացիան։
 
Արդյունքում Շուշին անցավ թշնամուն, ԱԱԾ-ն վերջնականապես վարկաբեկվեց, Հայաստանը մնաց անտեր, ժողովուրդը՝ սոված, իսկ Գագիկ Սողոմոնյանը դարձավ համացանցային աստղ։
 
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>