Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

ԲԴԽ արժանապատիվ որոշման պահը

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում քննարկելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը, որով դատավորը խնդրում է անհապաղ դադարեցնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները։ Տիկին Պետրոսյանը համարում է, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը լեգիտիմ անդամ չէ, քանզի նա ընտրվել է օրենքի խախտմամբ։

Ավելի վաղ նման տեսակետ հայտնել էր նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով հղում անելով Սահմանադրությանն ու Դատական օրենսգրքին գտնում էր, որ 65 տարեկան Գագիկ Ջհանգիրյանը չի կարող ընտրվել ԲԴԽ անդամ։ Դեռևս ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ նա համոզմունք էր հայտնել, որ Ազգային ժողովը, ըստ Դատական օրենսգրքի, չի կարող ԲԴԽ անդամ ընտրել մեկին, որն ունի դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:

Հասարակության լայն շրջանակները շատ լավ գիտակցում են, որ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ ընտրելու որոշումը քաղաքական նպատակներ է հետապնդել։ Այլապես բանակի բարքերի համար ուղիղ պատասխանատվություն կրող երկար տարիների զինդատախազը, Մատաղիսի աղմկահարույց գործի քննության պատասխանատու զինդատախազը իմքայլականների կողմից չէր ընտրվի ԲԴԽ անդամ։

Մինչ Ջհանգիրյանի ընտրությունը տևական ժամանակ եղան հրապարակումներ, թե «վնգստացող դատավորների» մասին հայտնի արտահայտությունից հետո ԲԴԽ նախագահի ու իշխանության հարաբերությունները լարվել են։ Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների խափանման միջոցի հարցի քննության նախօրեին Ռուբեն Վարդազարյանի արած հայտարարությունը, առանձին դատավորների արժանապատիվ որոշումը՝ չենթարկվել իշխանությունների կամայականություններին և ընդդիմադիրների նկատմամբ կալանքի միջնորդությունները չբավարարելը, ազդակ դարձան, որպեսզի Փաշինյանը ԲԴԽ-ն համալրի յուրայիններով, ովքեր կաջակցեն իրեն դատական համակարգը «բուռը հավաքել»։ Ըստ որոշ հրապարակումների Ջհանգիրյանը հենց նման խոստում էր տվել Փաշինյանին։ Պատահական չէր, որ ԱԺ-ում նա անդրադարձ կատարեց հատկապես առաձին ծանր քրեական գործերով կալանքի միջնորդությունները դատարանի կողմից մերժելուն, համարելով դա անթույլատրելի։ Որպես առավել հեղինակավոր իրավաբան գիտնական հանդես եկողը կա՛մ այդ պահին մոռացել էր, որ մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցի հետ առհասարակ առնչություն չունի, կա՛մ ուզում էր անպայման հաճոյանալ Նիկոլին։

ԲԴԽ անդամ դառնալուց հետո Գագիկ Ջհանգիրյանը պարապ չի մնում, նա սկսել է դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթացը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ, արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված Վճռաբեկ դատարանի նախագահին, քննարկել են որոշ գործերով դատավորների աշխատանքները համակարգելու, նրանց հրահանգավորելու հարցեր։ Նաև մի քանի անգամ այցելել է վարչապետի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանին։ Այս մասին ահազանգում է նաև դատավոր Կարինե Պետրոսյանը։

Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի պաշտոնում, քաղաքական որոշում էր, որը հակասում էր և կոպտորեն խախտում Դատական օրենսգրքի սահմանադրական հոդվածի 80-րդ հոդվածի 9-րդ մասը։ Դատավոր Կարինե Պետրոսյանը արդարացիորեն կարծում է, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը լեգիտիմ չէ, և օր առաջ պետք է նրա լիազորությունները դադարեն։ Եվ քանի որ այդ պարտավորությունը դրված է ԲԴԽ նախագահի վրա, թերևս պայմանավորված նաև այն հանգամանքով, որ վերջնական իրավական կարգավորում չկա՝ արդյոք այդ հարցը պիտի քննարկվի՞ ԲԴԽ-ում, թե՞ ոչ, Դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետք է անհապաղ հայտարարություն տարածվի Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարման վերաբերյալ։

Ի վերջո, ԲԴԽ-ում պետք է դրսևորեն բարձր պրոֆեսիոնալիզմ և արժանապատվություն, զերծ մնան քաղաքական ճնշումներից և ազդեցություններից, և ապացուցեն, որ առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, խորհրդի հեղինակության մասին մտահոգությամբ։

ԲԴԽ փակ քննարկման արդյունքում ինչպիսի որոշում էլ կայացվի, որոշումը վիճարկելու հնարավորությունները սպառված չեն. պարզապես ԲԴԽ անդամները պետք է գիտակցեն, որ իրենց գործողություններով չպետք է կասկածի տակ դնեն սահմանադրական մարմնի առաքելությունն ու հեղինակությունը։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>