Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Սա հերթական փաստարկն է, որ «Գագիկ Սողոմոնյանի» գործով անցնող անձինք պետք է ազատ արձակվեն

Երկու օր առաջ Վահագն Վարագյանը կատարեց ֆեյսբուքյան գրառում՝ նշելով, որ իր ներկայությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսային խոսակցության ժամանակ կարգադրում է կալանավորել երեք անչափահաս երեխա ունեցող անձին՝ ԱԱԾ տնօրենին հայհոյելու համար։
 
Վահագն Վարագյանը որպես ականատես մանրամասն նկարագրում է այս առերևույթ հանցագործության վայրը և ժամը։
 
Վերոնշյալ գրառումից մի քանի ժամ անց փաստաբան Benik Galstyan-ը նշում է, որ երեք անչափահ երեխաների հայր իր պաշտպանյալը կալանավորվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի կողմից՝ «ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Սողոմոնյանի» գործով։
 
Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան գրառման պահից անցել է երկու օր, սակայն, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հարցազրույցի, որում վերջինս նշում է, որ չի հավատում, բայց չի էլ բացառում Վահագ Վարագյանի նկարագրած հանցագործության դեպքը, որևէ պետական կառույց որևէ պարզաբանմամբ կամ հաղորդագրությամբ հանդես չի եկել։
 
Այնինչ ԱԱԾ կամ մեկ այլ քննչական մարմին մեկ ժամվա ընթացքում կարող է հեշտությամբ պարզել, թե՝
 
1արդյո՞ք Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը շաբաթ երեկոյան եղել է «Տրիումֆ» սրճարանում,
 
2եթե այո, ապա ուսումնասիրելով այդ սրճարանի տեսախցիկները՝ հավաստել կամ հերքել, թե արդյո՞ք այդ ընթացքում Արթուր Մկրտչյանը խոսել է հեռախոսով, իսկ, եթե սրճարանի տեսախցիկների ձայնագրություններն արդեն ոչնչացվել են, արդյո՞ք կան այլ անձինք, ովքեր կհավաստեն Արթուր Մկրտչյանի կողմից այդ վայրում և ժամին հեռախոսազրույց ունենալու փաստը,
 
3արդյո՞ք Վահագն Վարագյանը եղել է Արթուր Մկրտչյանից այնպիսի հեռավորության վրա, որ կարող էր լսել Արթուր Մկրտչյանի՝ հեռախոսազրույցի ընթացքում տված ապօրինի հանձնարականները,
 
4արդյո՞ք Արամ Սարգսյանին կալանավորած դատավորը Արթուր Մկրտչյանի հեռախոսազանգի ընթացքում գտնվել է խորհրդակցական սենյակում։
 
*Եթե նշված հարցերի պատասխանները դրական են, ապա դա ավելի քան բավարար է այս փուլում Արթուր Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։
*Եթե նշված հարցերից որևէ մեկի պատասխանը բացասական է, ապա այս դեպքը քննող իրավապահ մարմինը պետք է տարածի համապատասխան հաղորդագրություն՝ փորձելով փրկել դատական իշխանության հեղինակության մնացորդները։
Այսպիսով, քանի դեռ Վահագն Վարագյանի կողմից տված հանցագործության մասին հաղորդման կապակցության ՀՀ իրավապահ մարմինները հանդես չեն եկել սպառիչ հաղորդագրությամբ՝ հիմնավորելով նկարագրած դեպքի իրական լինելը, սա հերթական երկաթյա փաստարկն է, որ ֆեյսբուքյան օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» գործով ազատությունից զրկված բոլոր անձինք ոչ թե կալանավորված են, այլ՝ ապօրինաբար բանտարկված և պետք է վայրկյան առաջ ազատ արձակվեն։
 
Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>