Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն Անկարայում
Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին Անկարայում: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Ծրագրվում Է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի աշխատանքային այցն Անկարա՝ մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 23-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի մասին չի հաղորդվում։
Zham.am

