Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների փոխայցելությունները կլինեն առանց անձնագրի
Դիտել նաև
Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն
Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների երկկողմ տեղաշարժը դյուրացվում է, նրանք կկարողանան այցեր կատարել նույնականացման (ID) քարտերով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է թիվ 1 արձանագրությունը վավերացնող օրինագիծը, որը նախատեսում է փոփոխություններ անել Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադարձ մուտքի արտոնագրի ազատականացման մասին 2020թ. փետրվարի 25-ին ստորագրված համաձայնագրում:
Ըստ այդմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն են ստանում փոխայցելություններ կատարել նույնականացման (ID) քարտերով:
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր դրա վերաբերյալ օրինագիծը, իսկ ավելի վաղ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև արձանագրություն էր ստորագրվել:
Zham.am

