Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Այն երկու արժեքները, որոնց համար 88-ին մենք ոտքի ելանք, ուղղակի փոշիացան

Արցախյան շարժման 33-ամյակի առթիվ Անկախ-ը զրուցել է իրավապաշտպան, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի հետ։

-Պարոն Իշխանյան, փետրվարի 20-ը խորհրդանշորեն համարվում է Արցախյան շարժան 33-րդ տարին։ Ի՞նչ կարող ենք արձանագրել Շարժումից 33 տարի անց։ Որո՞նք էին մեր գլխավոր ձեռքբերումները և ի՞նչ ունենք այսօր։

-Նախ երևակայության ժանրից էր, որ Խորհրդային միության պայմաններում հնարավոր է Արցախը միանա Հայաստանին, որովհետև այդպիսի փորձեր բազմիցս եղել էին, և որևէ արդյունք չէր գրանցվել: Արցախյան հարցը սառեցված հակամարտություն էր ոչ թե 90-ականներից սկսած, այլ սկսած 1921 թվականից։ Իմ մանկության, երիտասարդության ժամանակ ես միշտ լսել եմ պատմություններ այդ հակամարտության մասին, և աներևակայելի էր, որ այդ հարցը կարելի է լուծել:

Մյուս աներևակայելի հարցը Հայաստանի անկախության հարցն էր։ Ճիշտ է, նման երազանք խորհրդային տարիներին հայ ժողովրդի մեծ մասը չուներ, բայց զարմանալիորեն 1988-ին ողջ ժողովուրդը ոտքի կանգնեց և բարձրացրեց Արցախի սառած հակամարտության հարցը, որից հետո կամաց-կամաց ամրապնդվեց նաև Հայաստանի անկախության հարցը։ Եվ բոլոր դժվարություններով, զոհերի գնով մեր շարժումն ավելի ու ավելի վճռական դարձավ ու փաստորեն հասավ իր երկու մեծ նպատակներին։ Այո, զարմանալիորեն այդ երկու հարցն էլ լուծվեց․ մեկը՝ դե յուրե, մյուսը՝ դե ֆակտո: Արցախի հարցի դե յուրե լուծման համար ժամանակ էր, և այդտեղ պետք էր վճռականություն ու նպատակ:

Այսօրվա մեր ողբերգությունը, մեր մղձավանջն այն է, որ ոչ միայն կորցրեցինք Արցախը, այլև լուրջ վտանգի տակ է հայոց պետականությունը։ Այսինքն այն երկու արժեքները, այն նվաճումները, որոնց համար 1988 թվականին մենք ոտքի ելանք, ուղղակի փոշիացան:

-Ինչո՞ւ կորցրինք այդ ձեռքբերումները։ Պատահականությո՞ւն էր, դիտավորությո՞ւն, թե՞ սխալների հետևանք։

-Ես կարող եմ ասել, որ այս ամենի հիմքերը դրվեցին դեռևս 1990-ական թվականներին, երբ մեր հասարակության մի որոշակի հատված՝ հենց առաջին նախագահի գլխավորությամբ, չէր հավատում մեր հաղթանակներին: Բայց նույնիսկ 1998 թվականի իշխանափոխությունից հետո Արցախի հարցի ուղղությամբ պետական լուրջ քաղաքականություն չգնաց, և հասարակության որոշակի զանգվածներ, որոնք քանի գնում, ավելի էին ակտիվանում, տարբեր հարթակներում խոսում էին զիջումների, հանձնելու մասին, այն դեպքում, երբ պարտված մեր հակառակորդը որևէ զիջման պատրաստ չէր: Ես ներկա եմ գտնվել տարբեր հարթակներում տարբեր քննարկումների, որտեղ նկատել եմ, որ ի տարբերություն հայ քաղաքական-հասարակական գործիչների, լրագրողների՝ ադրբեջանցի նույնիսկ վտարանդի քաղաքական գործիչները երբեք համաձայն չէին Արցախի անկախ կարգավիճակին, որովհետև Ադրբեջանում այդ ուղղությամբ լուրջ պետական քաղաքականութուն էր տարվում, մեզ մոտ՝ ոչ:

Ի վերջո այդ պարտվողական գաղափարն իր գագաթնակետին հասավ 2008 թվականին, բայց նույնիսկ այդ ճգնաժամը հաղթահարելուց հետո իշխանությունները ձեռնամուխ չեղան Արցախի հարցում ճիշտ քաղաքականություն վարելուն, և հետևանքը եղավ այն, որ ի վերջո այդ գաղափարը կրող ավելի միջակ, որևէ արժեք չունեցող խումբը 2018-ին եկավ իշխանության: Այս իշխանությունն արդեն հետևողականորեն հարցը բերեց նրան, որ 1988 թվականին ժողովրդին ոտքի հանած այդ արժեքները ոտնահարվեն ու փոշիացվեն:

-Ո՞րն էր Արցախի հարցի լուծման Ձեր բանաձևը։

-Ես բազմիցս ասել եմ՝ չկարծեք, որ Արցախը հանձնելով ամեն ինչ կվերջանա, Զիջողն ամեն ինչ է զիջում: Եթե ամբողջ աշխարհը Հայաստանին վերաբերում էր հարգանքով, ապա դրա գլխավոր պատճառը Արցախի հարցում մեր ունեցած հաջողություններն էին:

Արցախյան հարցում մեր այս պարտությունը բերեց նրան, որ այսօր վտանգված է նաև մեր մյուս ձեռքբերումը՝ Հայաստանի պետականությունը։ Միգուցե հոռետեսական հնչի, բայց հրաշք պետք է լինի, որ մենք վերականգնենք մեր պետականությունը։ Հրաշք ասելով՝ ի նկատի չունեմ ինչ-որ աստվածային միջամտություն, այլ նվիրյալների կողմից այս վիճակը չհանդուրժելը, ինչպես եղել է Հայոց պատության տարբեր ժամանակաշրջաններում։ Այսօր այնպիսի այլասերված վիճակ է ժողովրդի բավականին մեծ հատվածների մեջ, որ նրանք ոչ միայն ազգային, այլև մարդկային արժեքներ էլ չունեն, բացի իրենց օրվա նյութական հարցից, որը, սակայն, նույնպես վտանգի տակ է։ Եթե կարճ ասեմ՝ ապա 33 տարի առաջվա այն նպատակը, այն նվաճումները, որի շուրջ ողջ ժողովուրը համախմբվել էր, այդ ամենը ոչնչացավ։

Պարտվողական հոգեբանությունը, այդ կեղծ խաղաղասիրական հոգեբանությունը, որ կար և զարմանալիորեն շարունակվում էր նաև պարտությունից հետո, ես կանվանեմ ուղղակի ազգային անլիարժեքության բարդույթ։

Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ պայմանական ասած՝ ավելի թույլ պետությունը հաղթել է իրենից մի քանի անգամ ավելի հզորին։Օրինակները բազմաթիվ են, սկսած անտիկ դարաշրջանի հայտնի 300 սպարտացիների պատմությունից՝ շարունակած արդեն մեր դարաշրջանում՝ Ֆինլանդիայի ինքնապաշտպանությունը հզոր ԽՍՀՄ-ի դեմ, Վիետնամի ինքնապաշտպանական պատերազմը աշխարհի գերհզոր ԱՄՆ-ի դեմ։ Եվ այն բոլոր մտավարժանքները, թե մեր դիմացինն ուժեղ էր, դրա համար պարտվեցինք, ընդամենը ազգային անլիարժեքության բարդույթի արդարացում է։

-Այսինքն, Դուք չե՞ք կիսում այն միտքը որ եթե ժամանակին ինչ-որ զիջումների կամ փոխզիջումների գնացած լինեինք, ապա հնարավոր կլիներ խուսափել այս աղետից։

-Ես այս հարցին այլ տեսակետից կմոտենայի։ Նախ հիշենք, որ առաջին նախագահի ժամանակ գնում էր «զիջումներ առանց որևէ ապագայի» թեզը։ Բայց եթե դու գնում ես միակողմանի զիջումների, ապա ի՞նչ երաշխիք ունես, որ դրան հաջորդելու է հակառակորդի զիջումը։ Իսկ եթե դու արդեն զիջել ես, դու հոգեբանորեն պարտված ես, դու կզիջես մինչև վերջ։ Ընդհանրապես, երբ գնում ես բանակցությունների, պարզ է, որ չպետք է հանդես գաս զիջումներին դեմ։ Բայց մի կարևոր հարց կա․ Արցախյան հարցի բանակցություններում, օրինակ, Արցախի անկախության կամ Ադրբեջանի կազմից դուրս նրա կարգավիճակի հարցը պետք է պարզվեր ոչ թե մեր կողմից որոշակի զիջումներից հետո, ինչպես որ բանակցել են թեկուզ Սերժ Սարգսյանի օրոք, այլ հարցը պետք է դրվեր այսպես՝ մեր կողմից զիջումներ կլինեն միայն այն պարագայում, երբ նախևառաջ կլուծվի Արցախի անկախության հարցը։

Լավ իմանալով Ադրբեջանի դիրքորոշումը՝ ես նաև հասկանում եմ, որ ադրբեջանական կողմը երբեք չէր համաձայնի դրան։ Այսինքն, դու միջազգային բանակցություններին մասնակցում ես և ասում, որ դեմ չես զիջումներին՝ իմանալով հանդերձ, որ հակառակ կողմը չի համաձայնելու։ Իսկ այդ ընթացքում ժամանակն օգտագործում ես քո օգտին՝ զարգացնելով ու հզորացնելով ամբողջ Արցախն ու ազատագրված տարածքները։

Եթե Հայաստանում լիներ Արցախի հարցի նկատմամբ այդ պետական քաղաքականությունը, ապա չէր լինի նաև պետական պաշտոնյա կամ պաշտոնյայի զավակ, որը բանակում ծառայած չլիներ։ Ցավոք, նման պաշտոնյաներ և պաշտոնյաների «սիրասուն» զավակներ կային նախկին իշխանությունների օրոք, իսկ այսօրվա իշխանություններին կարելի է ուղղակի բնութագրել որպես դասալիքների իշխանություն։ Կամ եթե խորհրդարանում հայտնվում է անձ, որը կեղծել է իր փաստաթղթերը, որ խուսափի ծառայությունից և մի բան էլ կուսակցություն է հիմնում, ապա պարտությունը դրված էր մեր հոգեբանության մեջ։

-Այսօր ի՞նչ նոր նպատակ պետք է ձևակերպել կամ գուցե հին նպատակը պետք է նորովի վերաձևակերպել, որի շուրջ մեր ժողովուրդը նորից կհամախմբվի, ինչպես 1988 թվականին։

-Շատ պարզ բան կարող եմ ասել․ հնարավո՞ր է արդյոք վերականգնել ազգային արժանապատվությունը։ Իսկ ազգային արժանապատվություն նշանակում է ոչ միայն Արցախ, այլ նշանակում է Սյունիք, նշանակում է պետականություն։ Բայց մի բան էլ պետք է հաշվի առնել․ նման իրավիճակներում երբեք չպետք է հույսը դնել մեծամասնության վրա։ Շատ դեպքում հասարակության փոքր հատվածը, էլ չեմ ասում՝ անհատներն են շատ բան որոշում։ Եթե վճռական, նվիրյալ անհատներ ունենանք և նրանց հետևող վճռական փոքրամասնություն, ապա հնարավոր է այս իրավիճակից դուրս գալ։

-Կա՞ն այդ վճռական նվիրյալները։ Դուք տեսնո՞ւմ եք նրանց մեր քաղաքական էլիտայում, հասարակության մեջ։

-Ես տեսնում եմ, բայց մի ցավալի փաստ էլ եմ տեսնում՝ այդ նվիրյալների համախմբում առայժմ չկա։

-Փաստորեն, 33 տարի անց մեր նպատակը մենք պետք է վերաձևակերպենք որպես կորցրած արժանապատվության վերականգնո՞ւմ։

-Այո։ Փլուզված նպատակների և կորցրած արժանապատվության վերականգնում։ Ցավոք այսուհետ դա պետք է դառնա մեր նպատակը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>