«Երբ Նիկոլին լսում եմ, ոնց որ ինձ կրոնափոխ անեն, բացասական ազդեցություն ունի ինձ վրա»․ հարցում Էրեբունի համայնքում. Տեսանյութ
Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցն առաջինը շրջանառության մեջ դրեց Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր ուժերը նրա հրաժարականի պահանջը դրեցին։ Նախ հայտարարեց, թե ժողովուրդը պետք է որոշի արտահերթ ընտրությունների միջոցով, որոշ ժամանակ անց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, թե՝ նման պահանջ չկա ժողովրդի կողմից: Ուստի 168.am-ը որոշեց շրջել Երևանի փողոցներում ու հենց ժողովրդից լսել՝ կա՞ նման պահանջ, թե՞ ոչ: Այս անգամ հարցում անցկացնելու նպատակով քաղաքի Էրեբունի վարչական շրջան էինք գնացել: Մենք քաղաքացիներին ընդամենը երեք հարց էինք ուղղել՝ պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում կառավարության աշխատանքը, արդյոք պե՞տք է իշխանափոխություն։

