Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Սա Հայաստանի պետականությանն ուղղված պրոցեսներ են եւ արձագանքը պետք է լինի ճիշտ. փաստաբան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու որոշումների դեմ բողոքի քննությանը դատարանը լսեց Հատուկ քննչական ծառայության քննիչի եւ դատախազի դիրքորոշմանը։

Դատախազ Կորյուն Սերոբյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է քրեական գործ հարուցելը մերժել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով։

«Քրեական հետապնդումը բացառող այս հանգամանքի հիմքում օրենսդիրը նախատեսել է պարտադիր պայման՝ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշումը պետք է վերաբերի նույն անձին, այդ որոշումը պետք է կայացված լինի նույն մեղադրանքի սահմաններում։ Նկատի ունենալով որ սույն բողոքի քննության ընթացքում, ըստ էության, բողոքաբերները վիճարկում են կայացրած որոշման ոչ բավարար չափով պատճառաբանված, ուստի չեմ ցանկանում այլ վերլուծություններ կատարել»,- ասաց դատախազը։

Դատախազն ասաց, որ ՀՀ վարչապետի կողմից կատարված մի շարք գրառումների եւ հայտարարությունների վերաբերյալ ներկայացված հաղորդումներով վարույթն իրականացնող մարմինը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ նախկինում առկա են նույնաբովանդակ, նմանատիպ հանցագործության մասին հաղորդումներ, որոնք վերաբերյալ կայացվել են վերջնական որոշումներ։

«ՀՀ վարչապետը 2020 թվականի նոյեմբերի 10-ի, 16-ի եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ նախկինում ներկայացվել են հանցագործության մասին հաղորդումներ, որոնց կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնատար անձ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է կատարել, նման բռնությունը հրապարակային արդարացրել, քարոզել կամ անձամբ կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված խումբ, բանդա է ստեղծել, այդպիսի խումբ է ղեկավարել կամ տապալել է սահմանադրական կարգը, կամ իշխանությանը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգի բռի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել, արդարադատության խոչընդոտելու նպատակով ցանկացած ձեւով միջամտել է դատարանի գործունեությանը կամ դատավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք է տվել կամ չարաշահել է պաշտոնեական դիրքը, կամ կատարել է պետական ծառայության դեմ ուղղված որեւէ հանցավոր արարք։ Վարույթն իրականացնող մարմինն արձանագրել է, որ ՀՀ ՔՕ 222-րդ, 226.2-րդ, 300.1-րդ, 308-րդ, 332-րդ եւ 347-րդ կամ այլ հոդվածով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել եւ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ հացագործության դեպքի բացակայության հիմքով»,- ներկայացրեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի կողմից՝ դատարանների մուտքերն արգելափակելու մասին հայտարարության վերաբերյալ նախկինում ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ դատախազը նշեց, որ սույն նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նաեւ այդ փաստի առթիվ նախկինում նախապատրաստվել են նյութեր եւ կրկին առկա է չվերացված որոշում. «Այդ գործողությունների ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ ներկայացված հաղորդմամբ նյութեր նախապատրաստելու ընթացքում հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով»։

Դատախազի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշումը բավարար չափով պատճառաբանված է եւ փաստաբանների կողմից ներկայացված բողոքն անհիմն է, եւ ենթակա է մերժման։

Հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Կոստանդյանն էլ անդրադառնալով Փաշինյանի՝ առաջնագծի զինվորներին արված կոչի վերաբերյալ ներկայացված հաղորդմանը՝ նշեց, որ նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել է նաեւ ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը. այդ ժամանակ էլ մերժվել է քրեական գործի հարուցումը։

«2020 թվականի նոյեմբերի 16-ին վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ նա պատասխանել է լրատվամիջոցների հարցերին, ներկայացրել է պարզաբանում իր գրառման կապակցությամբ։

Դիտարկմանը, որ այդ գրառման մեջ առկա է քաղաքացիական պատերազմ հրահրելու կոչ, ապա զինվորներից շատերը զորացրվում եւ վերադառնում են իրենց ընտանիքներ, շատերը, նույնիսկ առանձին ջոկատներ նրան հանդիպելու ցանկություն են հայտնել»,- նշեց ՀՔԾ քննիչը։

ՀՔԾ քննիչի եւ դատախազի որոշման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերին ծանոթանալու։

«Համակարծիք եմ, որ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հիմքը քրեական գործի հարուցումը մերժելու, եթե արդեն իսկ կա համանման որոշում։ Համակարծիք եմ, որ մեր դատական պրակտիկայի համաձայն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով ցանկացած դատավարական ակտ պետք է ունենա պատշաճ մակարդակի պատճառաբանվածություն։ Սակայն համակարծիք չենք, որ մեզ տրամադրված որոշումը պատճառաբանված է։ Առնվազն ձեւական կողմով վստահ եմ, որ իրավունքի խախտումն առկա է»,- ասաց Խուդոյանը։

Դատական նիստի ավարտից հետո փաստաբան Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս գործընթացները Հայաստանի Հանրապետության պետականությանն ուղղված պրոցեսներ են եւ արձագանքը, ըստ նրա, պետք է լինի ճիշտ։

Ըստ փաստաբանի՝ քննիչն իր ելույթով ապացուցեց, որ որոշումը պատճառաբանված չէ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին, ժամը՝ 10։00-ին։

Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Օրբելյանը ՀՔԾ հաղորդում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ։

Փաստաբանն պահանջում էր քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը), 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը) 332-րդ հոդվածի (արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը), 344-րդ հոդվածի (դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը) հատկանիշներով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>