Թուրքիայում 5 ռուսաստանցի է ձերբակալվել
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի հարավում՝ 5 ռուսաստանցու ձերբակալման մասին, որոնք փորձել են անօրինական ճանապարհով Սիրիայից տեղափոխվել Թուրքիա։ Ձերբակալվածներից մեկը հետախուզման մեջ է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու պատճառով:
«Հաթայ նահանգի Նարլիջա շրջանում, թուրք-սիրիական սահմանին՝ Սիրիայից Թուրքիա ապօրինի տեղափոխման փորձի ժամանակ ձերբակալվել է 6 մարդ, որոնցից 5-ը Ռուսաստանի քաղաքացի։ Ձերբակալվածներից մեկը կին է, ով նախկինում հետախուզման մեջ է եղել ԻՊ-ին անդամակցելու համար։ Նրանց թվում է նաև Լիբիայի 1 քաղաքացի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Իսլամական պետությունը» (ԴԱԻՇ) ստեղծվել է 2006 թվականին՝ մի շարք ահաբեկչական խմբավորումների միաձուլման արդյունքում։
Zham.am

