Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

«Բարգավաճ Հայաստան». Նիկոլ Փաշինյանը երկիրը դեպի քաղաքացիական պատերազմ է տանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղված կերպով երկիրը դեպի քաղաքացիական պատերազմ է տանում: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով Փաշինյանի համակիրների երեկվա հանրահավաքը Գյումրիում:

Զոհրաբյանի կարծիքով` ներկայիս կառավարության կողմից իր աջակցությանը հանրահավաքների անցկացնումը պարզապես անհեթեթություն է: «Քաղաքական պրակտիկայում դա հիմարություն է, հատկապես` երբ իշխող ուժն անընդհատ զբաղված է ինքնարդարացմամբ եւ փորձում է ինքն իրեն ապացուցել, որ գոնե ինչ-որ վարկանիշ ունի»,- ասաց պատգամավորը:

Նա համոզմունք հայտնեց, որ Գյումրիում հանրահավաքի մասնակիցների զգալի մասը ներկայիս կառավարության ներկայացուցիչների ընտանիքների անդամներ, ընկերներ, հարազատներ կամ պարզապես մտերիմներն էին, մասնավորապես` պատգամավորների: Միեւնույն ժամանակ, ընդդիմադիրը նշեց, որ, չնայած ակցիայի սակավությանը, Փաշինյանի կողմնակիցներն իրենց ծայրահեղ ագրեսիվ էին պահում եւ պահելու են ապագայում` փորձելով կանխել ցանկացած այլախոհություն եւ քննադատություն գործող կառավարության հասցեին: «Այս ամենը սարսափելի տխուր, խղճուկ եւ պարզապես անհեթեթ է: Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրական օրակարգը շփոթել կեղծ օրակարգի հետ:

Նա շարունակում է չհասկանալ, որ այլեւս պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չէ, որի հիմնական գործիքը միշտ եղել է պոպուլիզմը, այլ որ նա պատերազմում ծանր պարտություն կրած երկրի վարչապետն է: Եվ այս երկիրը խնդիրներ ունի ռազմագերիների վերադարձի, Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց հետ, քայքայված եւ դեֆոլտի հասցված տնտեսություն է մնացել: Եվ այդ մարդը շարունակում է շփոթել իրական Հայաստանն իր վիրտուալ Հայաստանի հետ»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը վրդովմունք հայտնեց առ այն որ Գյումրիում վարչապետի կողմնակիցների հանրահավաքի ժամանակ իշխանություններից ոգեշնչված հանրահավաքի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ իրենք հաղթել են վերջին պատերազմում: Ընդդիմադիր պատգամավորը հեգնանքով համաձայնեց այս հայտարարության հետ` մի ճշտումով, որ Ղարաբաղի պատերազմում հաղթել են Նիկոլ Փաշինյանը եւ նրա գործընկերները` Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները, քանի որ Հայաստանին ծնկի բերել նրանց հաջողվեց համատեղ ջանքերով: Ավելին, ըստ խորհրդարանականի, նա, ով կարծում է, որ վերջին պատերազմում հաջողվել է հաղթանակ գրանցել, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների կողմնակիցն է:

Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ իշխանությունները կդիմեն ցանկացած միջոցի եւ քայլի` իրենց ռեժիմի կյանքը երկարացնելու համար, այդ թվում` քաղաքական բռնաճնշումների եւ այլախոհների նկատմամբ ճնշման:

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը շեշտեց, որ լավ գիտի Փաշինյանին, նրա համառությունը: Եվ այս համատեքստում չի կարելի բացառել, որ նա պատրաստ կլինի գնալ ցանկացած արկածախնդրության, որը կարող է քաղաքացիական բախումներ առաջացնել երկրում: «ԽՎ»-ից պատգամավորը, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ նախարարների կաբինետի ներկայիս ղեկավարի թիմում «կգտնվի առողջ դատող գոնե մի գլուխ, որը կհամոզի եւ հետ կպահի նրան այդպիսի հապճեպ եւ ծայրաստիճան վտանգավոր քայլերից երկրի համար»: 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Գյումրիում սակավաթիվի հանրահավաք տեղի ունեցավ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որի ընթացքում մի քանի հարյուր հայ ռազմագերիների վերադարձի չլուծված խնդրի, պատերազմում սպանվածների աճյունների շարունակվող որոնումների եւ ավելի քան երկու հազար անհայտ կորածների առկայության ֆոնին հայտարարվեց «հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի» մասին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>