«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր
19
Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Պատերազմ Արցախում
Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան «Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան

Փաշինյանը հենց էս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանալ, այլապես գնալու է սրացում, նա չի կարող հաղթել. Բագրատյան. Տեսանյութ

Ես այդ վտանգի մասին ասել եմ, իշխանությունը խոստովանում է, որ այդպիսի բան ստորագրել է, քավորն էլ Վաղարշակ Հարությունյանն է, որն ասում է՝ դե խնդրեցին։ Պաշտպանության նախարարը չգիտի, որ GPS-ով սահման չեն գծում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15–ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել, որում ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարեւանությամբ կրակում են տարբեր տրամաչափի զինատեսակներից:

«Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ էն քո բնակարանն է, էստեղից այնտեղ  ադրբեջանական զինվորը զենքով կանգնած է։ Դուք նույնիսկ չեք ցանկանա բալկոն դուրս գաք, որ լվացք կախեք։ Սահմանը պետք է լիներ այ էն վիշկի տեղը, էդպես տվել են, դա հարյուրավոր, հազարավոր քառակուսի կիլոմետր է, որ բացի Ղարաբաղից տվել են»,– նշեց նա։ 

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին եւ լրագրողի հարցին, թե ինքը մասնակցելո՞ւ է, Բագրատյանը դրական արձագանքեց։ Հստակեցնող հարցին՝ առանձի՞ն, թե Հայրենիքի փրկության շարժման հետ, նախկին վարչապետն ասաց.

«16 կուսակցությունները  միասնական լինել չեն կարող, նրանց միասնականությունն այսօր Նիկոլին հեռացնելն է, այնտեղ շատ տարբեր ուժեր են, սոցիալիստական, ոչ սոցիալիստական, ես չեմ կարող միանալ։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ միասնական չպետք է լինենք, որ 4, 5, 6 ուժ անցի խորհրդարան, ամեն մեկը 10 տոկոսով, սա է դեմոկրատիան, ոչ թե 85 տոկոսանոց պառլամենտն ինչ ուզում անում է։ Քաղաքացին պետք է հասկանա, որ սա է ճիշտ երկիրը»,– նշեց նա։

Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններ կազմակերպի, Հայրենիքի փրկության շարժումը չի մասնակցի դրանց, որովհետեւ վստահ են, որ Փաշինյանը ընտրությունները կեղծելու է։

«Նա կկեղծի, որ մնա, որովհետեւ եթե եկանք իշխանության, անպայման ձերբակալվելու է։ Նիկոլ Փաշինյանն իր դատարաններն է ստեղծում, ապօրինի կերպով ստեղծում է եւ պատրաստվում է այդ օրվան, ինքը պատրաստվում է Լինչի դատաստանին»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նախկին վարչապետը համոզված է, որ մարզերում Նիկոլ Փաշինյանին դեմ են, եւ իրենց փողոցային  պայքարը Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար, հաջողության է հասնելու։

 «Նիկոլ Փաշինյանը հենց էս պահին շանս ունի կենդանի մնալով հեռանալ, այլապես գնալու է սրացում, եւ նա չի կարող հաղթել»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>