Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Նիկոլ Փաշինյանը արգելում է ասել «Նիկոլ դավաճան». նա մտածում է, թե դրանով ինքը դադարում է դավաճան լինել

Նիկոլ Փաշինյանը արգելում է ասել «Նիկոլ դավաճան»։ Նա մտածում է, թե դրանով ինքը դադարում է դավաճան լինել։ Նիկոլը իր համար ստեղծել է վիրտուալ աշխարհ, որտեղ ինքը դավաճան չի, այլ փրկիչ, որտեղ ոչ թե թուրքի պահանջով Մեղրին ենք տալիս, այլ դառնում ենք ռեգիոնալ ինտեգրացիայի մաս, որտեղ ոչ թե պարտվել ենք, այլ փրկել ենք հազարավոր ջահելների կյանք, եթե ժամանակին չհանձնեինք հողերը։ Այդ վիրտուալ աշխարհի այլ բնակիչներ էլ հաստատում են, որ մեր Շուշին Շուշա է իր 90 եւ ավել տոկոս ադրբեջանական բնակչությամբ, անգամ առանց գլխին հեռախոսով խփելու հայտարարում են, որ Կապանի ճանապարհի 21 կմ-ը Ադրբեջանի տարածքով է անցնում։

Վիրտուալ աշխարհում չկան պրոբլեմներ, չկան կոնֆլիկտներ, այնտեղի բնակիչները գնվում են շանտաժով ու քեշ փողով, եւ իրենք երջանիկ են։ Վիրտուալ աշխարհի համար անգամ նախարարներ են ֆիլտրվում իրական աշխարհից՝ մարդիկ, ովքեր մանկուց երազել են գոնե մի քանի օր կամ շաբաթ մոտ կանգնեն իշխանական լափամանին։ Վիրտուալ աշխարհի համար պողոսներ են հավաքագրվում իրական աշխարհից՝ մարդիկ ովքեր նախկինների թալանի պատճառով նախկինում վատ ապրել, ովքեր հիմա էլ են վատ ապրում, բայց հպարտ են, քանի որ հիմա թալանողը իրենց նման պողոսն է՝ Նիկոլը, եւ դրա համար իրենք անիծում են նախկիններին։ Պողոսը ասում է, որ ավելի լավ է թուրքը գա եւ իրեն մորթի, քան գան նախկինները, ովքեր թալանել են, նա ներում է, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության համար 5 հազար ջահելի մատաղ արեց, եւ չի ներում, որ երբ 1996-ին Վազգեն Մանուկյանից իշխանությունը գողացան, խորհրդարանում մեկ-երկու գլուխ արնոտվեց։ Վիրտուալ աշխարհին զուգահեռ կա իրական Հայաստան։ Այստեղ ողբում են որդեկորույս մայրերը, փորձում են գոյատեւել Հադրութից ու Քարվաճառից փախստականները, հովիվներից թուրքը ոչխար է գողանում, մարդիկ մտահոգ են, քանի որ չեն կարողանալու մուծել թանկացած գազն ու էլեկտրականությունը, չեն կարողանում գնալ խոպան, որ ընտանիք պահեն։ Բայց ամենակարեւորը՝ իրական Հայաստանում մարդիկ հասկանում են, որ առանց Արցախի, առանց բանակի, առանց արտաքին քաղաքականության, եւ ի վերջո՝ առանց կառավարելու ունակություն ունեցող իշխանության, իրենց կյանքը վտանգված է ամեն րոպե։ Իրական Հայաստանը չի ուզում պարգեւավճարներ, չի ուզում նարցիսիզմի իրավունք, այլ պարզապես ուզում է ապրելու իրավունք, եւ դրա համար փորձում է փլուզել ինքնանպատակ վիրտուալ Նիկոլստանը եւ դավաճան Նիկոլին ռադ անել։ Իսկ վիրտուալ աշխարհը շարունակում է սնվել ու գոյատեւել իրական Հայաստանի հաշվին։ Իրական Հայաստանից վիրտուալ աշխարհի մի Նիկոլը, մի տասնյակ նախարարները, ութսունքանի դեպուտատները եւ մի քանի հազար համբակ պողոսները ամեն օր մի գյուղ, մի արոտավայր, մի զոհ, մի գերի տալով թուրքին, մուծում են իրենց գոյության կոռն ու բեգյարը։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>