Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը փախնելու են․ նրանք հաղթելու շանս չունեն (տեսանյութ) «Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին

Կարեն Կարապետյանը և Համիդ Անսարին քննարկել են հայ-հնդկական տնտեսական համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Նախ կայացել է Կարեն Կարապետյանի և Համիդ Անսարիի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:
Ողջունելով Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը: «Մեր ժողովուրդների հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Այսօր էլ հայ-հնդկական քաղաքական հարաբերություններին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը: Այս տարի նշում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Չնայած մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին՝ տնտեսական համագործակցության ոլորտում դեռ շատ անելիքներ կան, քանի որ առկա է մեծ ներուժ», - նշել է Կարեն Կարապետյանը: Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության ղեկավարն առաջարկել է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում և գյուղատնտեսություն, միաժամանակ, անհրաժեշտ համարելով շարունակել համագործակցությունը մյուս բոլոր ներուժ ունեցող ոլորտներում: Վարչապետի խոսքով, տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում առավել սերտ կարելի է համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, առողջապահության և մեքենաշինության ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի: Վարչապետի դիտարկմամբ, այն մեծ ներուժ ունի որպես բիզնես ծրագիր, և դրա հետագա շահագործմանն ու արդիականացմանը պետք է մոտենալ այդ տեսանկյունից: Կարեն Կարապետյանը կարևորել է առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և շնորհակալություն հայտնել հնդկական կողմին հեռաբժշկության ցանցի ստեղծման համար տրամադրած օժանդակության կապակցությամբ: «Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Այս համատեքստում կցանկանայի նշել Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտին, որը կգործի արդեն աշնանը: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ: Առաջարկում ենք դիտարկել նաև հնդկական ընկերությունների ներգրավվումը Հայաստանում գործող ոսկերչական, ակնագործական և ժամագործական «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում», - նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսությունը նույնպես մեծ ներուժ ունեցող ոլորտ է ու Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը: Այդ առումով, վարչապետը կարևորել է մատչելի պայմաններով հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստան ներկրման և մեքենատրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը: Հեռանկարային է համարվել նաև սերմնաբուծության բնագավառում համագործակցության զարգացումը: Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարևորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրը, որի հիմնադիրներից է նաև Հնդկաստանը և ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ և Եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ և մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համիդ Անսարին ընդգծել է երկու պետությունների ու ժողովուրդների ջերմ, բարեկամական հարաբերությունները: «Մեր երկրները հարաբերությունների յուրաքանչյուր փուլում գտել են համագործակցելու նպատակներ, ուղիներ, և այն, ինչ եղել է անցյալում, կշարունակվի նաև հետագայում: Այսօրվա աշխարհը տեխնոլոգիաների աշխարհ է և մենք ունենք առաջանցիկ աճ՝ տեխնոլոգիական աշխարհի պահանջներին հարմարվելու առումով: Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ, թե ճարտարագիտության, թե մեքենաշինության, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե առողջապահության, այդ թվում՝ դեղագործության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում»,- ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը: Պարոն Անասարիի խոսքով, այսօր Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարևորագույն նշանակություն և Հնդկաստանը կարևորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: Հնդկաստանի փոխնախագահը գրավիչ է համարել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում հնդկական կապիտալը ներգրավելու առաջարկությունը և նշել, որ այն կփոխանցեն հնդիկ գործարարներին: «Կարևորն այն է, որ հնդկական բիզնեսն այսօր ունի կարողություն և պատրաստակամություն՝ Հնդկաստանից դուրս ներդրումներ կատարելու համար: Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք և կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ», - շեշտել է Համիդ Անսարին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն գործակցել նաև գյուտեխնիկայի մատակարարման և մյուս ոլորտներում: Հնդկաստանի փոխնախագահի խոսքով, հայ-հնդկական հարաբերությունները վաղեմի են, բարիդրացիական, խոստումնալից և Հնդկաստանը բաց է, պատրաստակամ՝ լիարժեք համագործակցելու Հայաստանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությանը, ինչն առևտրատնտեսական համագործակցության ու զբոսաշրջության զարգացման լավ միջոց կարող է լինել, վիզային ռեժիմի դյուրացմանը, հայ-հնդկական բիզնես ֆորումի անցկացմանը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի:

***

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անասարիի ներկայությամբ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հնդկաստանի մանր, փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով պետնախարար Գիրիռաջ Սինգը:
Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2017-2020 թվականների մշակութային համագործակցության վերաբերյալ գործնական ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Պրիտի Սարանը:
Ի պատիվ Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի անունից կտրվի պաշտոնական ճաշ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>