ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ-ից նոր համակարգեր են ստացել. razm.info
ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ ծրագրերից մեկով ստացել են զորավարժությունների և վարժանքների ժամանակ օգտագործվող համակարգեր, որոնց միջոցով հնարավոր է լինում արձանագրել պայմանական խոցումները:Համակարգը Ռազմինֆոյին ներկայացրել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայող, ավագ սերժանտ Գևորգ Խունոյանը:
Զինծառայողը ներկայացրել է զենքի վրա դրվող լազերային համակարգը, որը ճառագայթ է արձակում, ինչպես նաև զրահաբաճկոնին կցվող ընդունիչները, որոնք ընդունում են ճառագայթը, գրանցում, և այդպես հնարավոր է լինում պարզել՝ արդյոք տվյալ համակարգը կրողը խոցված է, կարիք ունի քողարկվելու կամ դիրքը փոխելու:
Այսպիսով՝ զորավարժությունը կատարվում է հնարավորինս մոտեցված իրական պայմաններին, սակայն մի տարբերությամբ, որ փամփուշտները իրական չեն, փոխարինվում են լազերային ճառագայթներով:
«Այսինքն՝ այս համակարգը տալիս է առավելություն, որ զինծառայողը մաքսիմալ արդյունավետ հասկանա մարտի դաշտում իր գործողությունները կամ կրակի վարման եղանակները»:
Ավելին՝ այստեղ

