Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

«Դա պայմանավորվածություն չէ, դա կոնկրետ գրավոր կնքված համաձայնագիր էր». Կապանի համայնքապետ

Օրերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բացահայտեց հայ-ադրբեջանական սահմանային ճշգրտումների վերաբերյալ մի հուշագրի բովանդակություն. հենց այդ հուշագրի կարգավորումներից բխած հետևանքներն էին Սյունիքում, որ վարչապետը ձևակերպել էր «ցավոտ իրավիճակներ» արտահայտությամբ: Իսկ այդ «ցավոտ իրավիճակների» տակ պետք է հասկանալ մարդկային ճակատագրեր, անվտանգության լուրջ խնդիրներ, անվստահություն սեփական պետության հանդեպ: Ավելի ուշ տարածվեց նաև այդ հայտարարության լուսապատճենը, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ 2020թ. դեկտեմբերի 18-ին հայկական զորքերը պետք է դուրս գան Կուբաթլուի և Զանգելանի շրջաններից, ավտոճանապարհի Գորիս-Դավիթ Բեկ տեղամասերում կոնկրետ կոորդինատներով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը հայկական կողմից և ԱՀ պետական սահմանապահ ծառայությունը ադրբեջանական կողմից դնելու են ուղեկալներ` ճանապարհից դուրս, ապա նաև՝ ՌԴ սահմանապահ մարմիններն ապահովելու են երթևեկության անվտանգությունը ճանապարհի վրա։

«Արդյոք Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը, բացառությամբ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների, ունե՞ն ստորագրած որևէ փաստաթուղթ»,-երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գործադիրի ղեկավարից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարություններին: Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, թերևս, հարցից խուսափելու համար, հիշեցրեց պետական գաղտնիքի մասին և չցանկացավ փակագծեր բացել: Պատգամավորն էլ իր հերթին՝ նշեց, որ «պայմանագիրը, հուշագիրը, միջազգային փաստաթուղթը կարող է ունենալ գաղտնի բովանդակություն, բայց ինքնին պայմանագրի փաստը չի կարող լինել գաղտնի»:

Նա կրկին դիմեց փոխվարչապետին՝ հետաքրքրվելով, թե նշված երկու հայտարարություններից բացի՝ կա՞ առանց ՌԴ միջնորդության այլ կնքված փաստաթուղթ: Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ինքը տեղեկացված չէ առանց ՌԴ միջնորդության որևէ փաստաթղթի մասին. «Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, ընդհանուր օգտագործման, քանի որ ճանապարհն այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում: Եվ դա կրկին միակ, բացի Ձեր նշած հայտարարություններից՝ միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»: «Պայմանավորվածություն» բառը, սակայն, չի արտացոլում այդ փաստաթղթի ողջ էությունը. 168.am-ի հետ զրույցում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հստակեցրեց. «Դա պայմանավորվածություն չէ, դա կոնկրետ գրավոր կնքված համաձայնագիր էր, և ասեմ, որ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածը չի ինձ հատկապես հետաքրքրում, այլ առաջին կետը, որտեղ նշված է, որ դեկտեմբերի 18-ին հայկական զորքերը Զանգելանի և Կուբաթլուի շրջանից պետք է դուրս գան:

Այսինքն՝ այն ամենի մասին, որ մենք երկար խոսել ենք, բարձրաձայնել ենք, որ մեր անվտանգության գոտիները զիջեցինք, փաստորեն պարզվեց, որ վարչապետը, որ ասում էր՝ կար բանավոր փոխըմբռնում այդ կապակցությամբ, այդքան էլ այդպես չէր. դա ոչ թե բանավոր փոխըմբռնում էր. այլ կոնկրետ գրավոր հուշագիր էր՝ կնքված եռակողմ: Եվ այդ հուշագրի համաձայն՝ մենք դեկտեմբերի 18-ին զիջեցինք այդ դիրքերը»: Նա նշեց, որ հուշագրի մասին տեղեկացել է դեռևս հունվար ամսին, իսկ մարզում տեղի ունեցող գործընթացները, որոնց վերաբերյալ ամիսներ շարունակ բարձաձայնել են, կարգավորվել են հենց այդ հուշագրով. «Գորիսից Որոտան ճանապարհահատվածը, Շուռնուխի հատվածները, Թասի ոլորանները, 21 կմ հատվածը… այդ բոլորը կարգավորում են այդ հուշագրով»: Հարցին, թե ինչպես են Սյունիքում վերաբերվում պետության ղեկավարների կողմից փաստացի ձեռք բերված գաղտնի համաձայնություններին, Կապան համայնքի ղեկավարը պատասխանեց. «Շատ բացասական ենք վերաբերվում, շատ վատ ենք վերաբերվում, ինչի՞ մասին է խոսքը։ Փաստորեն, մեր հետևում կնքվում են հուշագրեր, որոնց մասին չի բարձրաձայնվում, չի լուսաբանվում, չի ներկայացվում, և մենք դրա մասին իմանում ենք ամիսներ հետո: Դրա համար մեզ մոտ անընդհատ հարց է առաջանում՝ կարո՞ղ է՝ էլի ինչ-որ մի բան կա կնքված, համաձայնեցված, որի մասին էլի մենք պետք է անակնկալի գանք»:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>