Հայաստան է վերադառնում 5 հայ ռազմագերի. Տեսանյութ
«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել Բաքվից հայ գերիներ տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում են գտնվում 5 հայ ռազմագերիներ։ Բանակցությունները շատ ծանր են եղել, նախապես 20 հոգու մասին է խոսք գնացել, բայց վերադարձվել է 5 հոգի: Այս պահին ինքնաթիռը թռիչքուղու վրա է:
Նշենք, որ բանակցությունները վարել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Օդանավակայանի տարածքը մարդաշատ է, հավաքվածները հույս ունեն, որ իրենց որդիները ևս ինքնաթիռում են։

