Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել. Փողը 10 տոկոսով կտրել են
Դիտել նաև
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել
Նախարարները ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել. գաղտնի հավելավճարներ
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին կամրացվի ևս 10 ավտոմեքենա
Ո՞ր ՔՊ-ականներն են, «Փաշինյանի կամքին հակառակ», բնակարան գնել Երևանի կենտրոնում․ ցանկ
Ձերբակալվել են Գևորգ Ալթունյանը, Սուրեն Ալոյանը և երեք այլ անձիք. Տեսանյութ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել, վարչապետի աշխատակազմից հրահանգել են առնվազն 10 տոկոսով կրճատել 2021 թվականի բյուջեով իրենց հատկացված ծախսերը, քանի որ դրանք պետք է ուղղվեն հետպատերազմական խնդիրներին, մասնավորապես, սոցիալական ծրագրերին։
Եթե որոշ գերատեսչություններում մտահոգված են, որ տարեվերջին կարող են աշխատավարձերի խնդրի առջեւ կանգնել, ապա կան նախարարություններ, որոնք նորմալ են ընդունել պահանջը։ Մեզ ասացին, որ ընդամենը բյուջեի «վերաբաշխում» է տեղի ունենալու, եւ երկրորդական ծրագրերի համար հատկացված գումարներն ուղղվելու են սոցիալական ծրագրերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

