Ադրբեջանի զինուժի անձնակազմն ավարտել է «Բայրաքթարների» ղեկավարման դասընթացը
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
«Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժի անձնակազմն ավարտել է ԱԹՍ-ների ղեկավարման դասընթացը:
Փետրվարի 5-ին թելեգրամի իր ալիքում տեղադրած տեսանյութում Ս. Բայրաքթարը մասնավորապես ասել է. «Ադրբեջանի ԶՈւ-ի՝ հարվածային ԱԹՍ-ների դասընթացներն ավարտած անձնակազմին հավաստագրեր հանձնելու նպատակով գնում եմ մեր հարվածային ԱԹՍ-ների ուսումնական կենտրոն»:
Բայրաքթարի այս հայտարարությունը հաստատում է, որ պատերազմի օրերին Ադրբեջանը իր ԶՈւ-ում չի ունեցել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը ղեկավարող մասնագետներ և հետևաբար դրանք կառավարվել են Ադրբեջանում գտնված թուրք մասնագետների կողմից:
Աղբյուր՝ Ermenihaber.am

