Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար
25
Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Պատերազմ Արցախում
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան

Ջորք Քլունին ավելի շատ բան է անում Ցեղասպանության ճանաչման համար, քան Հայաստանի իշխանությունները

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ինքս էլ եղեռնից մազապուրծ եղած հայերի ժառանգ եմ։ Այս ողբերգությունը չի շրջանցել թերևս ոչ մի հայ ընտանիք և իր ծանր հետքն է թողել համաշխարհային պատմության մեջ։ Սա մեր պատմության որբերգական բայց կարևորագույն էջերից մեկն է։ Ցեղասպանության միջազգային ճանաչումն էլ հայկական պետության արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է։

Համենայն դեպս, այդպիսին է հռչակված, սակայն, ինչպես և շատ այլ խնդիրներ, մոռացության է մատնված պետության կողմից։ Հայաստանում կար տեսակետ, որ ցեղասպանության ճանաչումը պետք է թողել պատմաբաններին ու մշակութաբաններին։ Թեև այդ տեսակետն անընդունելի է և, ինչպես տեսանք, մերժելի հասարակության կողմից, այն գոյություն ուներ։ Սակայն մեր պետությունը չգնաց այդ ճանապարհով և ժամանակին մեր դիվանագիտական աշխատանքներն ուղղված էին այդ խնդրի լուծմանը։

Այսօր, սակայն, Ջորջ Քլունին ավելի շատ բան է անում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար քան Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին բացե ի բաց հայտարարում էր, որ դա պետության գործը չէ, ապա Սերժ Սարգսյանն ընտրեց այլ ճանապարհ։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը մնաց Հայաստանի դիվանագիտության գերակայություններից մեկը, սակայն այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում։ Գործողություններն էլ սահմանափակվում են Ցեղասպանության ճանաչման համար պայքարով անհատների հետ լուսանկարներ անելով, կամ փակ դահլիճում կինո նայելով։

Սա խոսում է իշխանությունների մոտ պետական մտածողության ի սպառ բացակայության մասին։ Գուցե ցինիզմ է, բայց Ցեղասպանության ճանաչման գործընթացը լուրջ դիվանագիտական գործիք է՝ Թուրքիայի վրա ճնշւմ գործադրելու համար։ Հենց այս գործընթացն էր, որ ժամանակին զսպում էր Թուրքիային ու թույլ չէր տալիս նրան խառնվել, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Սրանով մենք դառնում էինք մեծ տերությունների համար գործընկեր՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործում։ Բայց դա անցյալում է։

Ակնհայտ է, որ Թուրքիան գնալով հեռանում է համամարդկային արժեքներից, այնտեղ թափ է առնում իսլամիզմը և ագրեսսիվ ազգայնականությունը։ Թուրքիան սատարում է ահաբեկչությանը և Արևմուտքում վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ գնալով վատթարանում է։ Բայց մեր իշխանություններն այս պայմաններում նույնիսկ չեն կարողանում մեր շահերն առաջ տանել։

Կամաց-կամաց Լևոն Տեր-Պետրոսյանի ասածն իրականություն է դառնում, սակայն դրանից Հայաստանը չի շահում։ Հայաստանի իշխանությունների պասսիվությունը ոչ մի կերպ չի ազդում Թուրքիայի վերաբերմունքի վրա։ Թուրքիայում ոչմեկ չի խոսում սահման բացելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին։ Այլ հարց է, թե դրանից մենք ինչ կշահենք։ Խնդիրն այն է, որ այսօր մեր քաղաքական էլիտան չունի որևէ դիրքորոշում այս հարցի շուրջ։ Դե, իհարկե, դրանից նրանք ոչ հարստանալու են, ոչ էլ աղքատանան, էլ ի՞նչ իմաստ ունի մտահոգվել։ Կինո են նայում․․․

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>