Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Ջալալ Հարությունյան. Ես տրամադրված չեմ որեւէ պարզաբանում, կամ մեկնաբանություն տրամադրելու. Irakanum.am

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով նշանակվեց ՀՀ ՊՆ Ռազմական Վերահսկողության Ծառայության պետ կարծում է, որ հայկական բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Irakanum.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Ջալալ Հարությունյանը խոսել է իր դեմ կատարված մահափորձից, բանակի պարտության, իր նշանակման և այլ հարցերի շուրջ:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

 

Պարոն Հարությունյան մեր զրույցը սկսենք Ձեր առողջական վիճակից: Ինչպես ե՞ք Ձեզ զգում:

Մինչ այդ հարցին պատասխանելը, նախ ցանկանում եմ իմ խորին ցավակցությունները հայտնել Արցախյան պատերազմում զոհված բոլոր զինվորների, պայմանագրայինների, ենթասպաների, սպաների և կամավորականների հարազատներին, նրանց մաղթել տոկունություն և ուժ: Առավել քան համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը պատվով էր կատարում իր առաքելությունը, ինքս եմ ականատես եղել նրանց կողմից կատարված բազմաթիվ սխրագործությունների:

Հիմա Ձեր բուն հարցի մասին: Դեկտեմբերի 4-ին դուրս եմ գրվել հիվանդանոցից, որից հետո մշտապես գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո, և երեևի թե երկու- երեք շաբաթ հետո լիովին կազդուրված կլինեմ և պատրաստ ծառայելու:

Արցախյան երկրորդ պատերազմից, և հատկապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, բազմաթիվ անգամներ հնչել են հարցադրումներ, թե ինչու՞ է լռում Ջալալ Հարությունյանը: Դուք լռում էի՞ք, թե՞ ասելիք այդ պահին չկար:

Ոչ թե լռել եմ, այլ ասելիք չկար, քանի որ ես զինվորական եմ, և այն ինչ այդ ընթացքում և դրանից հետո հայտարարեի՝ պարունակելու էր ռազմական և պետական գաղտնիք, իսկ ես մտադրություն չունեմ այդ գաղտնիքները հրապարակել, քանի որ այդ նյութերը կարդում են նաեւ մեր հակառակորդները՝ թուրքերն ու ադրբեջանցիները և ակամայից ստացվելու էր թշնամու ջրաղացին ջուր լցնել: Այդ իսկ պատճառով ես տրամադրված չեմ որեւէ պարզաբանում, կամ մեկնաբանություն տրամադրելու:

Ձեր նշանակումը ևս արժանացավ քննադատությունների: Սպասելի՞ էր, և ինչո՞ւ որոշեցիք ընդունել առաջարկությունն ու զբաղեցնել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտոնը:

Ես զինվորական եմ, ոչ մի կուսակցական պատկանելություն չունեմ: Եթե ես ի վիճակի եմ այդ պաշտոնին նշանակվելով ծառայել հայրենիքին և տալ օգուտ, ապա կարծում եմ ճիշտ էր նման որոշում կայացնելը:

Այդ նույն քննադատությունների համատեքստում հնչում էր, որ նախընտրեցիք համագործակցել դավաճան իշխանությունների հետ:

Ես որեւէ քաղաքական պրոցեսների չեմ մասնակցում և ծառայում եմ բացառապես մեր երկրին, թե ով է պաշտոնի, և կամ ով ում է պաշտպանում ինձ համար երկրորդական է: Այդ սկզբունքով սկսել եմ իմ զինվորական ծառայությունը և այդպես միշտ շարունակելու եմ:

Հայկական բանակի պարտության գլխավոր պատճառը որն էր ըստ Ձեզ: Արդյո՞ք բանակն է պարտվել, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Գտնում եմ, որ բանակն իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարել է: Եթե մենք վերլուծում ենք հակառակորդի գործողությունները և համեմատում, թե ինչ ախորժակ ուներ իր խնդիրի կատարման ժամկետների վերաբերյալ, օրինակ հասնել՝ Տեղ գյուղի սահմանագիծը, ապա համամատություններ, վերլուծություններ անելով, ապա միանշանակ է, որ հակառակարորդը կոնկրետ իքս ժամանակահատվածում չէր կարող հասնել իր նպատակին առանց վարձկան ահաբեկիչների, Թուրքիայից, Պարսկաստանից բերված ուժերի: Նշեմ, որ ուժերի անհավասարությունը կտրուկ ավելացած էր հենց առաջին օրվանից:

Պարոն գեներալ սպաների, զինվորների, կամավորների փախուստի դեպքերի ականատես իքներդ եղել ե՞ք: Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյան այդ մասին բազմաթիվ անգամներ են խոսել:

 

Տարբեր իրավիճակներ իհարկե եղել են, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ է անցել, իհարկե մենք փորձել ենք ամեն կերպ միջամտել այդ գործընթացներին, եղել են ձերբակալություններ և այլն: Ամեն ինչ արել ենք, որ այդ դեպքերը չտարածվեն ամբողջ զորքի վրա:

Ո՞ր պարագայում հնարավոր կլիներ խուսափել Շուշին հանձնելուց:

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ վիրավոր եմ եղել, իրավիճակին քանի որ լիարժեք չեմ տիրապետել, դժվար կլինի այդ հարցին միանշանակ պատասխանել:
Խոսենք Ձեր դեմ կատարված մահափորձից:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն տուժող եք ճանաչվել, հնարավոր համարում ե՞ք, որ հակառակորդն առանց ներքին տեղեկատվության ձեր տեղաշարժի մասին հստակ իմանար: Այլ կերպ ասած Ձեզ ներսից դավաճանել ե՞ն:

Ես գտնում եմ, որ ոչ, քանի որ հակառակորդը մինչ այդ էլ էր խփում, բավականին ակտիվ էր օդում և ցամաքային տեղաշարժերի մասին ինֆորմացվում էր: Բունկերում նստելով և խրամատ դուրս չգալով հնարավոր չէր, առաջին անգամ չէ, որ ես դուրս եմ եկել, դա եղել է իմ 5-րդ այսպես ասած դաշտային ելքը՝ պատերազմի ժամանակ: Ուղղակի այդ ժամանակ ավելի ակտիվ են եղել, և որ գրում են, թե անվտանգությունը ապահովված չէր և այլն, ապա կասեմ, որ կապի միջոցների անվտանգությունը պահպանված է եղել, բջջային հեռախոսներն ընդհանրապես անջատված էր, մեքենան փոխված էր: Բոլոր այդ անվտանգային միջոցառումները պահպանված էին, ուղղակի չի բացառվում, որ իրենք լրացուցիչ այլ սարքեր ունեին, որոնցով կարողացել են տեղորոշել:

Մանրամասները՝ Irakanum.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>