Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

«Իսկանդերով» Շուշիի այդ հատվածին խփելը «Գյոռբագյոռ-2020»-ի մեջ մտնո՞ւմ էր

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատերազմի օրերին մեր ժողովրդին ստերով «կերակրած» Արծրուն Հովհաննիսյանը երեկ մարդամեջ էր դուրս եկել․ ժամանել էր ԱԺ՝ ինչ-որ անիմաստ լսումների մասնակցելու։ Մենք հարցեր ուղղեցինք նրան։

– Դուք 44 օր շարունակ ասում էիք՝ հաղթելու ենք, բայց մենք պարտվեցինք։ Ինչո՞ւ էիք ասում, որ հաղթելու ենք։

– Ես ասում էի՝ հաղթելու ենք, որովհետեւ նախ հավատում էի դրան, իսկ ինչու էի դրան հավատում, կարող եմ շատ երկար խոսել, դժբախտաբար, չհաղթեցինք։ Սա՝ մեկ։ Երկրորդը․ ընդհանրապես, պատերազմի քարոզչության ժամանակ ասում են՝ հաղթելու ենք, այսինքն՝ ապագայով, գրեթե բոլոր պատերազմող կողմերը, անկախ նրանից, թե էդ պահին իրենց վիճակն ինչպիսին է։ Իսկ ես առաջնագծի, այսինքն՝ ռազմաճակատի մասին փաստերը, լուրերը, որոնք հայտնել եմ հանրությանը, բացառապես ստացել եմ ուժային գերատեսչությունից՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ ճանապարհներով։

– Ուզում եք բացառել, որ Աննա Հակոբյանը կամ որեւէ մեկը Ձեզ տեղեկություն է փոխանցել։

– Ուզում եմ չէ, ես բացառում եմ եւ պնդում եմ՝ դրանք կեղծ տեղեկություններ են, եւ եթե որեւէ մեկը բերի գեթ մեկ ապացույց՝ չհաշված էն ծիծաղելի նկարը, որը տարածողները գիտեմ, որ իրենց ֆեյքերով, ոչ ֆեյքերով կհարձակվեն վրաս, բայց թող էդ նկարի նախա եւ հետպատմությունը ցույց տան։ Եթե իրենք նկարել են այլ շենքից «Ազատություն» ռադիոկայանի բալկոնը, կարող են 5 րոպե առաջ էլ էդ նկարը ցույց տան, թե ինչպես եկանք նստեցինք սեղան եւ սեղանից հելանք գնացինք։ Երեք-չորս նկար կհամադրեք իրար հետ եւ կտեսնեք, որ տիկին Աննա Հակոբյանն էդտեղ չի եղել։ Ավելին ասեմ Ձեզ․ պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյան, նույնիսկ տասը մետր հեռավորությունից ես տիկին Հակոբյանին չեմ տեսել ընդհանրապես։ Իմ տեղեկություններն ստացել եմ բացառապես պաշտպանական գերատեսչությունից, տարբեր խողովակներով՝ պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի օպերատիվ, ՊԲ, իսկ ինչը որ ինձ չի բավարարել, եւ ուզեցել եմ լրացուցիչ ճշտումներ անել, օգտվել եմ իմ ընկերների ծառայություններից, ովքեր եղել են առաջնագծի հրամանատարներ։

– Ստացվում է՝ բոլորը Ձեզ սուտ տեղեկությո՞ւն են հաղորդել։

– Իհարկե, ոչ․․․ երբ մանրամասները մասնագիտորեն ու առանց էմոցիաների վերլուծեք, կտեսնեք, որ չնայած բազում սխալներին, որոնք պատերազմի ժամանակ, որպես կանոն, լինում են, մեր դեպքում էլ, քանի որ պարտված ենք, դրանք ավելի ցցուն են դառնում․․․

– Ասում էիք՝ որեւէ մեկը չպետք է անգամ մտածի, որ այս ոգին կարող է պարտվել․․․

– Իմ հաղորդած տեղեկությունների մեջ եղել են ինչպես հաղթելուն միտված, ոգին բարձրացնող կոչեր, որոնք բնական են պատերազմի ժամանակ, այնպես էլ սթափեցնող ու զգուշացնող կոչեր, որոնք դուք հիմա չեք ներկայացնում։ Անցել է երեք ամիս պատերազմից, ոչ մի լրատվամիջոց չի նշել, որ Արծրուն Հովհաննիսյանի 400 գրառումներից մոտավորապես 180 գրառումը եղել է ծանր, դժվար պայքարի, պատերազմի ու մարտերի մասին։ Ընդ որում, էդ «հաղթելու ենք» տեքստից առաջ կամ հետո նշվել է, որ վիճակը շատ ծանր է, բայց պիտի հաղթենք, շանս չունենք, որովհետեւ 18 թվին էլ ենք հաղթել, 94-ին էլ, չգիտեմ․․․ Հայրենականի ժամանակ էլ։

– Դա բարի ցանկությո՞ւն էր, որ հաղթելու ենք։

– Դա քարոզչություն է կոչվում։

– Այսինքն՝ սուտն իրականության տեղ մատուցելը քարոզչությո՞ւն է։

– Դա Ձեր գնահատականն է։

– Գնահատականը չէ, փաստ է, ասում էիք՝ հաղթելու ենք՝ պարտվեցինք։

– Ես էլ հարցնում եմ՝ ո՞րն էր սուտ, որ հարավային ճակատում գերծանր մարտե՞ր էին ընթանում։ Հիմա ո՞րն էր սուտ էդ հաղորդագրության, վերեւի՞ մասն էր սուտ, թե՞ ներքեւի։

– Ձեր «Հաղթելու ենք» հեշթեգով քարոզչությունն էր սուտ։ 44 օր շարունակ ինչ ուզում՝ ներկայացնում էիք։

– Ես՝ որպես զինվորական, ուզում էի հաղթեինք, ու բոլորս էինք ուզում։

– Շուշին արդեն հանձնվել էր, Դուք դեռ գրում էիք, որ Շուշին չի ընկնելու, մարտերը շարունակվում են։ Ինչո՞ւ։

– Դե, գիտե՞ք, պատերազմից անցել է երեք ամիս, ես էս պահին չունեմ հստակ տեղեկություն, թե Շուշին, իրականում, որ րոպեին է ընկել։ Ամսի 6-ից մինչեւ 9-ը Շուշիում եւ Շուշիի շրջակայքում իրավիճակը կտրուկ փոփոխվել է 3-4 անգամ․․․

– «Գյոռբագյոռ-2020»-ն ինչի՞ն էր վերաբերում։

– Պնախարարությունում մշակված տերմինոլոգիա է եղել՝ դեպի Շուշի եկող քարանձավների, ձորերի եւ տարբեր հետիոտն ճանապարհներով դեպի Շուշի եկող ադրբեջանական զորախմբերի ոչնչացվելուն ուղղված։

– «Իսկանդերով» Շուշիի այդ հատվածին խփելը «Գյոռբագյոռ-2020»-ի մեջ մտնո՞ւմ էր։

– Ես չեմ կարող ասել։ Ռազմական գործողությունը մշակվել է գլխավոր շտաբում, որին ես չեմ մասնակցել։

– «Իսկանդերը» կրակե՞լ են։

– Իմ որոշակի տեղեկություններով՝ այո։

– Շուշիի՞ վրա, թե՞ Ադրբեջանի տարածքների։

– Չեմ կարող ասել։

– Ի՞նչ եք կարծում, «Իսկանդերը» Շուշիի վրա կրակելու համա՞ր նախատեսված զենք էր։

– Բարդ հարց եք տալիս, նախ պիտի հասկանանք՝ ինչ է «Իսկանդերը»։

– Պարտության մեջ պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Քաղաքական հարց եք տալիս, իրավասու չեմ պատասխանել։

– Դուք զինվորական եք եւ հանրությանը 44 օր շարունակ տեղեկություններ էիք հաղորդում, որոնք, պարզվում է, ճիշտ չէին։ Ովքե՞ր էին սուտ տեղեկություն Ձեզ հաղորդում։

– Այդ տեղեկությունները Ձեր գնահատմամբ ճիշտ չեն։ Դրանք ունեցել են անճշտություններ, բայց էդպես չի, ինչպես Դուք եք նշում։

– Որո՞նք են անճշտությունները, գլխավոր անճշտությունը ո՞րն է եղել։

– Անճշտություններ շատ են եղել, օրինակ՝ տեղի, ժամանակի, բնույթի, գործողությունների հետ։

– Դուք Ձեզ մեղավոր չե՞ք զգում։

– Ես մեղավոր եմ զգում, որ պարտվել ենք, կարծում եմ՝ ՀՀ ցանկացած քաղաքացի իրեն մեղավոր է զգում։

– Ես նկատի ունեմ՝ որպես պաշտոնատար անձ, զինվորական, քարոզչության թիվ մեկ պատասխանատու։

– Որպես պաշտոնատար անձ, ով իր գործը կատարել է, ես էդ գործում իմ որոշակի թերությունները հանած՝ ես իմ մեղավորությունը տեսնում եմ։

– Ո՞ր թերությունները, առարկայական ասեք։

– Դե, ասացի, պատերազմի ընթացքում որոշ տեղեկություններ եղել են ոչ ճիշտ։

– Դուք իմացե՞լ եք, որ ոչ ճիշտ տեղեկություն եք փոխանցում մեզ։

– Ոչ, հետո եմ իմացել։

– Այդ դեպքում ինչո՞ւ չեք փորձել այդ հարցերի պատասխանը գտնել։

– Դրանք չեմ կարծում, որ որոշիչ են եղել, հիմա էլ Ձեզ կարող եմ մի բան ասել՝ հիմա Դուք ու շատ-շատերը, ցավոք, պատերազմի հետեւանքների, պարտության, հետագայում դա չկրկնվելու եւ հետագայում այդ կռիվը, որ կարող է շարունակվել, եւ բոլոր այս հարցերի առումով շարունակում եք անկարեւոր բաների վրա ֆիքսվել, կոնկրետ դեպքում՝ քարոզչության։ Էնպիսի տպավորություն է, որ կարծես քարոզչությունը բերել է պարտության։

– Պարոն Հովհաննիսյան, մենք քարոզչության տակ էինք մնացել։

– Եթե էդպես է, ապա 30 տարվա քարոզչության մասին կարող ենք խոսել՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի, հաղթող բանակի։

– Բայց Դուք էիք այդ բոլոր տարիներին քարոզչության պատասխանատուն, Դուք էիք այդ ամենը փոխանցում մեզ։

– Դուք էլ դրան մասնակցել եք ձեր գործողություններով։

– Մեր բանակը մարտունակ չի՞ եղել։

– Ուրեմն՝ երկրորդ սխալը, որ անում ենք հիմա, քարոզչությունն ավելի եք կարեւորում, քան մարտական գործողությունների պլանավորումը, պետության ռազմավարական պատրաստությունը պատերազմին։

– Բայց հենց Դուք էիք կարեւորում քարոզչությունը։

– Ես հիմա բանավեճի հավես չունեմ, գնացեք սրա մասին մտածեք։

– Պարոն Հովհաննիսյան, Շուշին Ձեզ համար հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական քաղաք է։

– Շուշին իմ համար սուրբ քաղաք է։

– Հայկակա՞ն սուրբ։

– Իմ համար սուրբ քաղաք է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>