Պայթյուն և փլուզում Հրազդանի բնակելի շենքերից մեկում
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Հրազդանի թիվ 11 դպրոցում 12 երեխայի ինքնազգացողության վատացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հրազդանում կառուցվում են գիշերային լուսավորության նոր ժամանակակից համակարգեր
Այս գիշեր զոհված Կորյուն Հարությունյանը 6 ամսվա ծառայող էր, Հրազդան քաղաքից
Հրազդանի դատարանում անձի առևանգման մեջ 37-ամյա մեղադրվողը պատուհանից իրեն ցած է նետել և դիմել փախուստի
Սպանության կասկածանքով կալանավորվել է Հրազդանի՝ ազգությամբ թուրք բնակիչը
Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի 1-ին հարկում գտնվող բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել։
Ժամանել է Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զուրաբյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի վառարանից․ խոհանոցի միջնապատերը փլուզվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բնակարանում ապրում են ամուսիններ։ Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։