Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական շտաբային բանակցությունների արդյունքները
Դիտել նաև
Շոյգուն եւ Իրանի ԳՇ պետը հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը
Շոյգուն հայտարարել է ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության կարեւորության մասին
Պապիկյանն ու Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել
Նամակ Շոյգույից Ադրբեջանի իշխանություններին
Ռուսական զորքերը շարունակում են մնալ Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը. Շոյգու
Փետրվարի 1-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև։ Ռազմավարական դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նախորդ շաբաթ կայացած հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի անվտանգային խնդիրների լուծման ընթացքը։

