Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Հայաստանն արդեն 2.5 տարի գտնվում է թուրքական լծի տակ, բոլոր որոշումները ընդունվում և իրագործվում են հիմքում ունենալով թուրքական և ադրբեջանական շահը

Իշխանությունը զավթելուց հետո հեղափոխակարգ իշխանության թիրախում հայտնվեցին Հայկական ինքնության բոլոր կարևորագույն հենասյունները: Մասնավորապես, առաջին օրերին վարչապետի որոշմամբ Կաթողիկոսին զրկեցին անվտանգության պետական ծառայությունից և նրա անձը ենթարկվեց ագրեսիվ ֆիզիկական հարձակման: Բացի Կաթողիկոսի անձից, թուրքական գործակալների հարձակման թիրախում հայտնվեց նաև Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայկական ինքնության պահպանման շտեմարանը՝ դրանով մեծ վտանգ ներկայացնելով Թուրքիայի ազգային և պետական շահերի համար:

Այնուհետև շինծու մեղադրանքներով վարկաբեկվեց և ձերբակալվեց Արցախն ազատագրած գեներալ Մանվել Գրիգորյանը, ով ղեկավարում էր Երկրապահ կամավորների միությունը: Կառույց, որը միավորում էր Արցախյան առաջին պատերազմը հաղթած վետերաններին, որոնք պատրաստ էին կրկին զենք վերցնել և պաշտպանել Հայրենիքը: Գրիգորյանի ձերբակալումից հետո Երկրապահը կազմաքանդվեց և փաստացի դադարեց կատարել իր հիմնադրման ամենակարևոր առաքելությունը: Գեներալ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս էր, Արցախն ազատագրած մարդ, ում միայն անունից սարսափում էին ադրբեջանցիները: Ասում են, նրա համար հսկայական գլխագին է եղել սահմանված, որը կվճարվեր նրան, ով ֆիզիկապես կոչնչացներ Մավելին: Իսկ գեներալին սպանեցին Հայաստանում, Հայի անուն ազգանունով մարդիկ, ինչպես Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիճյանին:

Շինծու քրեական գործերով մեղադրանքներ առաջադրվեցին Արցախյան առաջին հերոսամարտի հերոսների՝ հաղթանակի խորհրդանիշների նկատմամբ, որով էյֆորիայի մեջ գտնվող հասարակության աչքում արժեզրկվեց և սննկացավ վերջին հազարամյակում տարած միակ Հաղթանակը:

Բանը հասավ նրան, որ հեղափոխությունն ավելի կարևորվեց, քան Արցախյան հաղթական գոյամարտը, բայց դա արվեց ոչ թե շարքային թափառական հեղափոխականի, այլ մի մարդու կողմից, ով մասնակից է եղել այդ գոյամարտին:

Թուրքական գործակալական ցանցի թիրախում հայտնվեց բանակը, որի կազմաքանդման նպատակով ստեղծվեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը: Հանձնաժողովը ստացավ մուտք հույժ գաղտնի ռազմական գաղտնիքներին, իսկ կազմում ընդգրկվեցին պատգամավորներ, որոնք աչքի էին ընկել Թուրքիայի հետ սերտ կապերով ու շփումներով: Մեծ է հավանականությունը, որ Հայկական բանակի համար կենսական նշանակություն ունեցող գաղտնիքները հասանելի են դարձել Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայություններին:

Հայկական ինքնության կործանման մեծ ծրագրի շրջանակներում թիրախավորվեց Հայկական ավանդական ընտանիքը: Մասնավորապես սոցիալական գերակտիվ վարք սկսեցին ցուցաբերել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող խմբերը, ընդունվեց և վավերացվեց Լանզարոտեյի կոնվենցիան, ակտիվ քարոզչություն սկսվեց Ստաբույլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ,որի ուժով օրինականացվում էր միջսեռային ամուսնությունները, ավանդական սեռը փոխարինվում էր ոչ ավանդական գենդեռով՝ մարդու իր կամքով ընտրված սեռով:

ԱՄՆ քաղաքացու Սփյուռքի հանձնակատարի պաշտոնում նշանակվելու արդյունքում կազմալուծվեց Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը, դադարեց գոյություն ունենալ Հայկական միասնական շահի վրա հիմնված ընդհանուր քաղաքականությունը: Գաղտնիք չէ, որ Հայկական Սփյուռքը մշտապես համարվել է Թուրքիայի թիվ մեկ թշնամին և ահռելի միջոցներ և ռեսուրսներ են ծախսվել Սփյուռքի հակաթուրքական գործունեության հետևանքները չեզոքացնելու համար:

Ավանդական ընտանիքի վերացման և թուրքական ազդեցության մեծացման շրջանակներում վերանայվեցին կրթական չափորոշիչները, ներմուծվեցին թուրքական շահին հարմարեցված չափորոշիչներ, հանրակրթական չափորոշիչներից դուրս բերվեցին Հայկական ինքնության հիմնարար թեզերը:

Թուրքական գործակալների ջանքերի շնորհիվ պառակտվեց Հայկական հասարակությունը, ավիրվեց անվտանգային համակարգը, խաթարվեցին Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, խախտվեց տարածաշրջանային ստատուս-քվոն:

Ամեն ինչ պատրաստ էր Հայկական պետությունը վերացնելու համար վերջին՝ վճռական հարվածը հասցնելու համար, իսկ որպեսզի նույնիսկ թուլացած վիճակում Հայկական դիմադրությունը բացառվի, հորինվեց «Հաղթելու ենք» սուտը, հայտարարվեց ռազմական դրություն, յուրացվեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի լիազորությունները և ապօրինի հրամաններով Հայկական բանակը տարվեց դեպի կապիտուլյացիա և զանգվածային կոտորածի:

Հ.Գ. Որքան էլ անհավատալի թվա, բայց այլևս անառարկելի է, որ, Հայաստանը գտնվում է թուրքական լծի տակ, իսկ այս իշխանության դեմ պայքարը այլևս պետք է հռչակվի թուրքական լծի դեմ Ազգային ազատագրական պայքար:

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>