Տապալված հայ-չինական հարաբերությունները
Դիտել նաև
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Վերջին 2.5-3 տարիները նշանավորվեցին արտաքին քաղաքականության տոտալ տապալմամբ: Տապալվեցին ինչպես հայ-ռուսական ռազմավարական, այնպես էլ հայ-ամերիկյան և հայ-չինական բարեկամական հարաբերությունները:
Հայ-չինական հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: Մշտապես երկուստեք ընդգծվում էր, որ ՀՀ-ն ու ՉԺՀ-ն համանման կամ նույնական դիրքորոշումներ ունեն միջազգային տարբեր հարցերի վերաբերյալ: Սա իրոք լուրջ և բացառիկ ձևակերպում էր:
Ցավոք, վերջին տարիներին Հայաստանի իշխանության մի քանի լուրջ բացթողումների արդյունքում մեր նկատմամբ ձևավորվեց այլ վերաբերմունք:
1. 2019թ. մայիսին վարչապետն այցելեց Չինաստան: Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ (այդ թվում «Ճանապարհ և գոտի»-ի մասով, սակայն իշխանությունների անհետևողականության և դիլետանտության պատճառով դրանք կյանքի չկոչվեցին: Չինական կողմը բնականաբար արեց հետևություններ:
2. 2019թ. Հայաստան այցելեց Թայվանի էկոնոմիկայի նախարարը: Այնինչ, մենք Չինաստանի հետ ստորագրված հռչակագիր ունենք, համաձայն որի ՀՀ-ն պարտավորվել է Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չհաստատատել: Բնականաբար եղան հերքում/պարզաբանում/երթումներ, սակայն Չինական կողմում հետևություններն արդեն արված էին:
3. 2019թ. Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային ալիանսին: Մի շարժում, որն ընդգծված հակաչինական բնույթ ունի և Թրամփի վարչակազմը դա չէր էլ թաքցնում: Հայկական կողմը փորձեց հիմնավորել «անհիմնավորելին»: Չբերվեց որևէ լուրջ փաստարկ, թե ինչով է այդ շարժմանը միանալը բխում ՀՀ շահերից: Չինական կողմն իր հետևություններն արեց:
Բա այսքանից հետո էլ դեռ զարմանում եք ՄԱԿ ԱԽ-ում Չինաստանի դիրքորոշման վրա:
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

