Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Իշխանությունը՝ առանց հեղինակության, վերածվում է ընդամենը պարտադրանքի ֆորմալ լծակների համակարգի, առանց հեղինակության իշխանության համար մարդը նպատակից վերածվում է միջոցի

«168 ժամ» թերթը գրում է. «Ամեն օր մամուլում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ իշխանությունը ամենատարբեր կոմպրոմատների, շանտաժի միջոցով փորձում է իր թիմակիցներին՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, վերահսկելի պահել, կանխել նրանց հեռացումը։ Այսինքն՝ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, կորցրել է հեղինակությունն անգամ սեփական թիմակիցների շրջանում և ստիպված է դիմել ծայրահեղ մեթոդների։

Իսկ իշխանությունը՝ առանց հեղինակության, վերածվում է ընդամենը պարտադրանքի ֆորմալ լծակների համակարգի։ Առանց հեղինակության իշխանությունը դադարում է լինել մարդկային ու չի ծառայում մարդուն։ Առանց հեղինակության իշխանության համար մարդը նպատակից վերածվում է միջոցի։ Հենց դա է հիմա տեղի ունենում Հայաստանում։

Կառավարման, հոգեբանության մեջ, բացի իշխանության հեղինակությունից, առանձնացվում է նաև հեղինակության իշխանություն կատեգորիան։ Դա ոչ ֆորմալ իշխանության տեսակ է, որը կրում են հանրության մեջ հեղինակություն ունեցող խավերն ու անհատները։ Դա պայմանականորեն էլիտայի կամ ընտրախավի իշխանությունն է, որն առավելապես խոսքով կարող է ազդեցությունն ունենալ հանրային կյանքի վրա։ Նիկոլ Փաշինյանն անցած շուրջ երեք տարիների ընթացքում հետևողականորեն ու մեթոդաբար կազմաքանդել է առանց այդ էլ հեղհեղուկ վիճակում գտնվող էլիտաները, նրա բոլոր քայլերն ուղղված են եղել երկրում բոլոր հեղինակությունների վերացմանն այնպես, որ միակ հեղինակությունը մնա ինքը։

Պատերազմը, սակայն, հողին է հավասարեցրել իր հեղինակությունը, ինչի արդյունքում այսօր Հայաստանն ապրում է տոտալ ճգնաժամ՝ իշխանության հեղինակության և հեղինակության իշխանության ճգնաժամ։

Իշխանությունը դադարել է ներկայացնել հանրային տրամադրությունները, նույն իշխանության իրականացրած քայլերի պատճառով քաղաքական դաշտն ամայացել է այնպես, որ չկան այդ տրամադրությունները ներկայացնող ուժեր ու անհատներ։ Բայց դրանից հանրային տրամադրությունները չեն վերանում կամ վերափոխվում, մթնոլորտը լցված է բողոքով, դժգոհությամբ, որը քաղաքական ձևակերպում չստանալու դեպքում կարող է ամենատարբեր, այդ թվում՝ վտանգավոր ու անցանկալի դրսևորումներ ստանալ։ Հայաստանը ներկայումս թևակոխել է լատենտ գործընթացների փուլ, որոնցում քաղաքականության դիսֆունկցիայի պատճառով ավելի ու ավելի հաճախ են հնչում բռնության, հաշվեհարդարի կոչեր։

Հեղինակության ճգնաժամի ու հեղինակությունների բացակայության պատճառով դրանք կարող են դառնալ պետության տակ դրված ականներ, որոնք կպայթեն առաջին իսկ կայծի դեպքում։ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե կեղծ օրակարգեր առաջ բերելով ու կեղծ գործընթացներ հարուցելով, այդ թվում՝ արտահերթ ընտրություններով, կարող է պարպել այդ դժգոհությունը, մինչդեռ առանց խնդիրների խորքային պատճառների վերացման, կեղծիքն ինքը կարող է դառնալ պայթյունի համար անհրաժեշտ այդ աննշան կայծը։

Հայաստանն ապրում է իշխանության ու հեղինակության զուգահեռ ճգնաժամի պայմաններում՝ գործնականում առանց իշխանության ու առանց հեղինակությունների։ Դա, իր հերթին, կարող է ստեղծել նոր, ավելի խոր ճգնաժամ, որն արդեն հնարավոր չի լինի հաղթահարել ոչ իշխանության, ոչ էլ հեղինակությունների միջոցով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>