Հայոց բանակը չի պարտվել, այլ դավաճանվել է․ դրա համար ենք այստեղ․ հանրահավաքի մասնակից. Տեսանյութ
Ինձ թվում է յուրաքանչյուր հայի պարտականությունն է այսօր այստեղ գտնվելը և ևս մեկ անգամ ապացուցել, որ հայոց բանակը չի պարտվել, այլ դավաճանվել է։ Յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է վերջին հնարավորությունը օգտագործելը Հայաստան աշխարհը կործանումից փրկելու համար։ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց ներկա քաղաքացիներից։
«Նիկոլ Փաշինյանը երկրի համար մեկ դավաճանն է։ Պարզապես ամոթի զգացում չունեն մեր իշխանավորները, պարզապես թասիբ չունեն, որ օր առաջ հրաժարվեն իշխանությունից։ Նրանք երևի իրենց կատարածը չեն էլ գիտակցում»,- ասաց նա։
Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում

